Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Կոմունիստները փորձում են միավորել ուժերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից տնտեսական այս կամ այն հարցը քաղաքականացնելը ընտրողներին դուր գալու նպատակ է հետապնդում: Ժողովուրդը պետք է հասկանա նաև, որ դրանց մեծ մասը պոպուլիստական հայտարարություններ են:
«Այն կուսակցությունները, որոնք ասում են, թե ընտրվելու դեպքում կկարողանան «Նաիրիտն» աշխատացնել, ընդամենը ընտրողների ձայները կորզելու նպատակ են հետապնդում: Ես էլ եմ ասում՝ մեզ ձայն տվեք, մենք այդ հարցը կլուծենք, բայց ես դա 2000 թվականից եմ ասում, ոչ թե՝ երեկվանից»,– ասում է Վ. Սաֆարյանը:
Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունը արդեն իսկ ստեղծված նախընտրական դաշինքների հետ որևէ բանակցության չի մասնակցում կամ մասնակցել: Դրա փոխարեն որոշել է սեփական միավորը ձևավորել, որը հստակ գաղափարախոսության շուրջ կմիավորի անհատներին ու կազմակերպությունների անդամներին: Կուսակցությունը նախնական պայմանավորվածություն ունի նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցության, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների հետ և փորձելու են ստեղծել կոմունիստների և ժողովրդահայրենասիրական ուժերի նախընտրական միավոր:
«Դա սոցիալիզմի արժեքների վերարժևորումը և վերարմատավորումն է հասարակության մեջ: Խորհրդային տարիներին մենք չենք ունեցել գործազրկություն և հիմա մենք ասում ենք՝ ժողովուրդ եկեք վերականգնենք մեր արդյունաբերությունը, զարգացնենք ներքին կոոպերացիան և ԵԱՏՄ–ի շրջանակներում աշխուժացնենք արտաքին ինտեգրացիոն կապերը, որը հնարավորություն կտա քայլ առ քայլ ոտքի կանգնեցնել թե՛ մեր արդյունաբերությունը և թե՛ երկիրը»,– ասում է Վ. Սաֆարյանը:
Կուսակցության ղեկավարի խոսքով թեև իրենք բանակցություններ չեն վարում ձևավորված նախընտրական դաշինքների հետ, սակայն չեն էլ պատրաստվում մեկուսացման քաղաքականություն վարել: Օրերս կհրապարակեն նաև իրենց կողմից ձևավորած միավորի նախընտրական ծրագիրը և նրանք, ովքեր մոտ են այդ գաղափարախոսությանը կարող են համագործակցել իրենց հետ:
«Մենք պայքարելու ենք գաղափարի համար, մեր գաղափարը առաջ տանելու համար և այդ գաղափարը կազմող հիմնադրույթները հանրային կյանքում արմատավորելու համար: Դա սոցիալական արդարությունն է, որի առաջին բաղադրիչն այն է, որ մարդն ունենա աշխատանքի իրավունք: Դա մարդու բնական իրավունքի բաղկացուցիչն է և մենք ասում ենք, որ մարդուն պետք է տալ աշխատելու իրավունք, որպեսզի մարդը հնարավորություն ունենա իր որակին համապատասխան աշխատանք գտնել: Ու եթե մենք տարիներով «Նաիրիտ» չենք կարողանում աշխատացնել, ներքին կոոպերացիա չենք զարգացնում և ամեն ինչ թողնում ենք, որ ինչ–որ մարդկանց նախաձեռնությունների շրջանակներում իրականացվեն, դրա արդյունքը կլինի այն, ինչ այսօր ունենք »,– ասում է Վ. Սաֆարյանը:
Նրանք պայքարելու են նաև, որ ԱԺ–ում ընդունվի արդյունաբերության քաղաքականության մասին օրենքը, ինչպես որ 1934 թ–ին Ֆրանկլին Ռուզվելտի օրոք ընդունել է ԱՄՆ–ի կառավարությունը: Առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահի կարծիքով հենց այդ օրենքի շնորհիվ ԱՄՆ–ին հաջողվեց հզոր տնտեսություն ունենալ: Դա կօգնի նաև մեր երկրին, որ մի կողմից ապագայի հանդեպ հույսը արթնանա և բացի այդ՝ բազում աշխատատեղեր բացվեն:
«Արդյունաբերությունն այն ճյուղն է, որը մի կողմից մասսայական աշխատատեղեր է ապահովում և միևնույն ժամանակ ապահովում է նաև բյուջեի մուտքերը: Բացի այդ, դրական հաշվեկշիռ է առաջացնում արտաքին առևտրում: Տնտեսության առողջացումը հիմք կհանդիսանա նաև, որպեսզի սոցիալական երաշխիքներն արմատավորվեն հանրային կյանքում: Մենք այդ գաղափարն ենք ներկայացնելու հասարակությանը և ովքեր կցանկանան միավորվել այդ գաղափարին, ոչ թե՝ անձերի շուրջ ձևավորվող դաշինքներին, ապա կարող են միանալ մեզ»,– ասում է Վ. Սաֆարյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: