Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Ларри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»
Видео

Հարսնացուն մահացել է ամուսնական առաջին գիշերից հետո.Տեսնելով նրա փեսացուին կհասկանք, թե ինչու (տեսանյութ)

Ամուսնական առաջին գիշերը ավանդական հասկացությամբ նորապսակների սեռական առաջին մերձեցումն է, որը ուղեկցվում է հարսնացուի դեֆլորացիայով (կուսազրկմամբ): Ներկայումս զգալի չափով պայմանական հասկացություն է, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց: Բացի այդ` սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում: Նույնիսկ սեռական կյանքում անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է սիրահարների կյանքում: Այն պայմանները, որոնք ցանկալի է կատարել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, բայց դրանց մասին պետք է վաղօրոք մտածել: Օրինակ՝ մահճակալը չպետք է ճռռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի: Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին: Հարկ է հիշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից: Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ: Նրանց դուր են գալիս գրկախառնությունները, համբույրները, գուրգուրանքները և քնքուշ խոսքերը, բայց առաջիկա սեռական հարաբերությունը ընկալվում է վախով:

Երիտասարդների համառությունը, աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, իսկ երբեմն էլ բռնությունը կարող են նրան հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով ընտանեկան հետագա կայունությունը:

Պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ:

Սեռական առաջին հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը ցանկալի է կատարել առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն: Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում պետք է իմանալ, որ հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ:

Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը տղամարդն արագ է լիցքաթափվում (ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից), բայց այդ կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` նվազել, ինչը կավելացնի հարաբերության տևողությունը: Ինտրավերտ, ամաչկոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդկանց առնանդամը կարող է չլարվել կամ հեշտոց մտցնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով սեռական հարաբերությունը կարող է անհաջող ավարտ ունենալ: Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վարքը:

Քաջ հայտնի է, որ զուգընկերուհու հանդիմանությունները մեծացնում են զուգընկերոջ անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը: Թեպետ, ըստ ռոմանտիկ ասքերի, առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է իբրև դրամատիկ իրադարձություն, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների: Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ոչ զգալի և, փաստորեն, առանց ցավի, իսկ քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ապա առատ արյունահոսություն հազվադեպ է լինում:

Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել: Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել ամուր և զանգվածեղ և, իրոք, խանգարել առնանդամի ներթափանցմանը: Սա կարող է խնդիր դառնալ կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքը, քանի որ տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի:

Ամուսնական առաջին գիշերը երբեմն ճակատագրական և բախտորոշիչ նշանակություն է ունենում ամուսնական զույգի համար: Սովորաբար, ինչպես արդեն նշվեց, առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում առաջին սեռական հարաբերությունը, որը ուղեկցվում է հարսնացուի դեֆլորացիայով (կուսաթաղանթի պատռմամբ): Մինչ այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մտակաղապարի տեր մարդիկ, ովքեր խիստ պահում են այս սովորույթը, և հաճախ երիտասարդ զույգերի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների սխալ տեղեկատվության և սեռակրթության բացակայության հետևանքով ամուսնական առաջին գիշերը լինում է խիստ «ճակատագրական»: Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի մտահոգված և հետաքրքրված են հարսնացուի դեֆլորացիայով, քան ամուսնական զույգը: Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում: Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ սեռակրթության բացակայության դեպքում կրկնապատկվում է: Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով: Գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ: Այդ է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավային զգացողությունների: Սովորաբար, լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ: Դեֆլորացիան կախված է ոչ միայն առնանդամի ձգվածության աստիճանից, այլև կուսաթաղանթի տեսակից: Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական, նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև գինեկոլոգիական հետազոտությունը հայելիների միջոցով չի ուղեկցվում դրա ամբողջականության խախտմամբ: Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում նաև սեռական խանգարումներ: Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ: Բացի այդ` թե' կնոջ, թե' տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի: Պատճառը պարզ է` սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են որևէ կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի նկատմամբ: Իսկ առաջին անհաջող փորձը հնարավոր է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության իջեցման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց սեռական թուլության պատճառ դառնալ: