Դպրոցի խոհարարուհին պտտվեց, երբ աշակերտներից մեկը դիպավ նրա ուսին․ Մի քանի րոպե անց նա չզսպեց հույզերը և սկսեց արտասվել
Այս պատմությունը մի դեռահաս տղայի մասին է, ով ԱՄՆ-ի Ռինո քաղաքի Նեվադա դպրոցից է. նա ասաց խոհարարուհուն այն, ինչ մտածում էր նրա մասին։
Ի պատասխան տղայի այդ քայլի՝ կինը չկարողացավ զսպել իր զգացմունքները և հուզվեց։
Աշակերտը ոչինչ չթաքցրեց, ազնվորեն պատմեց ամեն ինչ, որը շատ զարմացրեց կնոջը, ով աշխատում էր դպրոցի ճաշարանում։ Ստորև դուք կտեսնեք, թե ինչպես են էմոցիաները պատում կնոջը այդ ամենը լսելուց հետո։
Խոհարարուհին, ում անունը՝ Լինն է, այդ օրը համաձայնվել էր օգնել որոշ աշակերտների պատրաստել ուտելիք՝ արտակարգ կամ հատուկ դեպքերի համար։ Բնականաբար Լիննը անգամ չէր էլ պատկերացնում, որ նրանք, ով իրենից օգնություն էին խնդրել, ունեին իրենց գաղտնի շարժառիթը։
Խոհարարուհին զգաց, որ ինչ-որ մեկը նրա ուսին է դիպչում, պտտվեց և հասկացավ աշակերտների մտադրությունը։
Այս դպրոցի աշակերտները ուզում էին ցույց տալ իրենց սերը դեպի այդ բարի կինը, ով ամեն օր իր ողջ ջանքերն է ներդնում նրանց համար համեղ ուտելիք պատրաստելու համար։ Շնորհիվ «Dude Be Nice» պրոեյկտի, դպրոցի աշակերտները կարողացան պատրաստել հատուկ անակնկալ այն աշխատասեր և բարի կնոջ համար։ Բացի այն, որ կինը նրանց խոհարարուհին է, նա նաև համարվում է նրանց համար իսկական ընկեր։
Սովորաբար Լիննը հոգ է տանում աշակերտների մասին՝ պատրաստելով նրանց համար համեղ ուտեստներ և առաջարկում իր օգնությունը՝ երբ նրանց դրա կարիքը ունեն։ Սակայն այս անգամ եկել էր պահը, երբ այս հրաշալի կինը պետք է լիներ ուշադրության կենտրոնում։
Աշակերտները պայմանավորվել և պատրաստել էին այս կնոջ համար իր սիրելի ուտեստը։ Բացի այդ, նրանք գումար էին հավաքել, որպեսզի հատուկ ավիաընկերության նվեր քարտ պատրաստեին և կինը կարողանար գնալ Մեմֆիս՝ իր մորը տեսնելու համար։