Ով է Լիլի Մորտոյի հետ համբուրվող Քենը…
Բրազիլացի Ռոդրիգո Ալվեսը շատ հետաքրքիր կյանք ունի: Կարճ այն կարելի է բացատրել այսպես՝ «Ինչ է ֆանատիզմը և ինչպես պայքարել դրա դեմ»: Միգուցե, մանկության ժամանակ նա շատ է նայել դիսնեյի մուլտֆիլմերը կամ էլ ծնողները շատ են Բարբի և Կեն նվիրել: Մեծանալով` տղամարդը որոշեց իրեն կենդանի տիկնիկի վերածել: Նա իր մարմնի հետ շատ փորձարկումներ է արել: Ռոդրիգոն 58 վիրահատություն է կատարել 17 տարիների ընթացքում:
Նա այժմ շատ նման է իր կուռքին: Սակայն ամեն ինչի մասին հերթով: Մանուկ ժամանակ Ռոդրիգոն սովորական երեխա էր: Սակայն տղաները հաճախ էին ծաղրում նրան: Շուտով նա վերածվեց բարետես երիտասարդի: 17 տարեկանում նրա մոտ գինեկոմաստիա հայտնաբերվեց, վիրահատությունը հաջող անցավ, և հենց այդտեղից էլ սկսվեց վիրահատությունների շղթան: Եվս մի քանի լուսանկար մինչև վիրահատությունը, սակայն մազերի և աչքերի գույնի հետ արդեն փորձարկումներ կային:
Իսկ Ռոդրիգոյի մարմինն այսպիսին էր, և սա ևս նրան ստիպեց փորձարկումներ անել: Վիրահատություն, վիրահատություն և կրկին վիրահատություն. .. թանկարժեք, վտանգավոր և ցավոտ:
Նույնիսկ տհաճ է նայելը Հիմա նա այսպիսի տեսք ունի, որն աբնական է: Բայց դա նրան դուր է գալիս: Եթե դու մտածում ես, որ այս մարմինը մարզումների հետևանք է, ապա սխալվում ես: Սա սիլիկոն է: Շատ հետաքրքիր է այն կյանքը, որը նա վարում է: Սկզբում Ռոդրիգոն բորտուղեկցորդ էր աշխատում, հիմա հեռուստատեսային շոու է վարում: Նա հաճախ է ճանապարհորդում: Նա ունի իր Բարբին Ամերիկացիները որոշել են, որ այսպիսի մարդիկ պետք են երկրին, և Ռոդրիգո Ալվեսին դարձրել է ԱՄՆ-ի Էսթետիկական ակադեմիայի դեսպան: