Նոր մանրամասներ Արթիկի գաղութում տեղի ունեցած արտառոց դեպքից. թմրամիջոցը հայտնաբերվել է բանտի աշխատակցի հետույքից
Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից անօրինական գործողություն կատարելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 18-ին, առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պահատանը կից խուզարկության առանձնասենյակում անձնական խուզարկության են ենթարկել նշված հիմնարկի ԱԱԲ 2-րդ կարգի մասնագետ, ենթասպա, Արթիկ քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Աղաքարյանին: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջինիս հետույքի արանքից հայտնաբերվել և առգրավվել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ: Փաթեփը բացելուց հետո նրա մեջ հայտնաբերվել է ներարկիչ: Հ. Աղաքարյանը խոստովանել է, որ մարտի 17-ին երեկոյան նշված փաթեթը իրեն է փոխանցել մի անծանոթ տղամարդ և խնդրել է, որպեսզի այն փոխանցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորին:
Շարունակությունը՝ այստեղ