Ինչո՞ւ են ճյուղավորվում մազերը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ
Ճյուղավորված մազերն ամեն երկրորդ աղջկա խնդիրն են: Դրանց պատճառով հնարավոր չէ երկարացնել մազերն ու գեղեցիկ սանրվածք ստանալ: Որո՞նք են ճյուղավորման պատճառները:
Օգտագործում եք վատ սանր
Պլաստմասե սանրը մազերի գլխավոր թշնամին է: Այն դրանք էլեկտրականացնում է և փխրուն դարձնում: Հիշեք, որ ճիշտ ընտրված սանրը կարող է ազատել մազերի բազմաթիվ խնդիրներից, ուստի ընտրեք փայտե սանր, որը հնարավոր կլինի օգտագործել ամեն օր: Իսկ ահա սանրվածքների համար հարմար են կլոր սանրերը` բնական և արհեստական բաղադրիչներից:
Մազերն ամուր կապում եք
Պրոֆեսիոնալ վարսահարդարները վերջերս հայտարարել են, որ աղջիկներն ընդհանրապես պետք է մոռանան ռեզինով կապված ամուր պոչիկների մասին, քանի որ դրա պատճառով մազերը կորցնում են ամրությունը: Իհարկե ամբողջությամբ հրաժարվել պոչիկներից չարժե, բայց մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել ֆիքսացիայի ավելի մեղմ միջոցներ:
Չափազանց տաքացնում եք մազերը
Ճյուղավորված մազերը չոր մազերի առաջին նշանն են: Այս խնդրից ազատվելու համար սկսեք օգտագործել խոնավեցնող դիմակներ և սփրեյներ ճյուղավորված մազերի դեմ: Եթե ստիպված եք ամեն օր լվանալ մազերը, ապա չորացնելուց առաջ թողեք, որպեսզի մազերը մի-փոքր չորանան բնական ճանապարհով, որպեսզի ներծծեն բավարար քանակի խոնավություն: Ինչպես նաև վարսահարդարիչով չորացնելուց առաջ անպայման օգտագործեք տերմոպաշտպանիչ միջոց, որը չի թողնի, որ մազերն այրվեն: