Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Կողմնորոշվեք, եղբայր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղի ունեցավ «Ելք» դաշինքի համագումարը: Համագումարում հնչած ելույթներին և մոտեցումներին դեռ շատ անդրադարձներ կլինեն, քանի որ դաշինքն օբյեկտիվորեն գտնվում է ոչ իշխանական դաշտում: Համագումարից հետո փոքրիկ հարցազրույց տվեց նաև Արամ Սարգսյանը, որին մենք ստորև կանդրադառնանք: Սակայն մի հետաքրքրական հանգամանք չենք կարող աչքաթող անել: Համագումարի ավարտից հետո, լրագրողների ուշադրության կենտրոնում ավելի շատ Հայկ Մարությանն էր, քան դաշինքի առաջնորդները: Ինչևէ, թողնելով այս փոքրիկ դրվագները, անցնենք բուն հարցազրույցին: Հարցազրույցը գործնականում կարելի է բաժանել երկու մասի` ներքաղաքական և արտաքին քաղաքական, հատկապես Արցախյան հիմնահարցի մասով: Ներքին խնդիրների մասով ամեն ինչ հասկանալի է: Կա տնտեսական և սոցիալական խնդիրների կուտակված փունջ, որոնց լուծումների վերաբերյալ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում են մեկ մոտեցում` բոլորս լավ ենք ապրելու: Տարբերվում են միայն տեսլականները` մեկը պատկերացնում է սոցիալիզմի վերականգնում, երկրորդը` կապիտալիստական լայն հայեցակարգ և այլն: Ներքին քաղաքական մասն իր մեջ ներառում է նաև առաջադրումները և բուն ընտրական գործընթացը: Այս մասով, հետաքրքրական է, որ Արամ Սարգսյանն առաջադրվում է Սյունիքում, ոչ թե իր հարազատ Արարատում: Իհարկե, նա դա հիմնավորում է այն հանգամանքով, որ Արարատում առաջադրվում է իր ընկերը: Չխորանալով մանրամասների մեջ, և ի ցույց չդնելով բոլոր թվերը, որոնք կխճճեն ընթերցողին, միայն փաստենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքները գոնե հուսադրող չեն Արամ Սարգսյանի համար: Մյուս կողմից, ստեղծվում է հակադրություն Արամ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պնդումների մեջ: Ըստ Փաշինյանի, յուրաքանչյուր մարզում, քաղաքում, գյուղում, իրենք ունեն համախոհներ, բայց ստացվում է չունեն թեկնածուներ: Այլապես, ինչո՞ւ պետք է Արամ Սարգսյանն առաջադրվեր Սյունիքում: Գալով արտաքին քաղաքական հայեցակարգին, պետք է փաստել, որ բոլոր ուժերը` բացառությամբ մեկի, խուսափում են կոնկրետ տեսլական ներկայացնել: Նրանք դեռևս դուրս չեն եկել ադրբեջանական կողմին մեղադրելու մառազմի շրջանակներից: Բերում են ինչ–որ թվեր և փաստարկներ, որոնց անկենսունակ լինելու մեջ բազմիցս համոզվել ենք: Արամ Սարգսյանն իր վերադարձը պայմանավորեց Արևմտյան բևեռում լինելու հանգամանքով: Սակայն այժմ, քայլ առ քայլ հետ է կանգնում այդ մտքից, ավելի շուտ այդ միտքը չի դնում լայն շրջանառության: Երևի քաղաքական թիմից հուշել են, որ պետք է լինել պետականամետ և ոչ թե հյուսիսամետ կամ արևմտամետ: Գալով ՀԱԿ առաջնորդ Տեր–Պետրոսյանի առաջ քաշած դրույթների մեկնաբանմանը և Արցախյան հիմնահարցին, ակնհայտ է, որ Արամ Սարգսյանը փորձում է խուսանավել պատասխանից, էլ ավելի խճճելով ինքն իրեն: Նախ, նա ֆալսիֆիկացիայի է ենթարկում Տեր–Պետրոսյանի հնչեցրած միտքը և լավրովյան գործոնը, հետո սկսում է խառնել ժամկետային և պայմանագրային զինծառայողների ունեցած դերն այդ հարցում: Այնուհետ, որևէ բանալի չտալով Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգի վերաբերյալ, նա կիրառում է արդեն վաղուց հնացած քաղաքական հնարք` մեջբերելով Ադրբեջանի կացնային քաղաքականությունը: Մեղմ ասած, սա չի սազում հեղափոխության հայտ ներկայացրած և Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկել ցանկացող դաշինքի առաջնորդներից մեկին: Մեկ բան հստակ է, գիտակից ընտրազանգվածի մոտ, որը գնալու է ընտրության թիմերի հստակ ծրագրային դրույթները կարդալով, հավասարաչափ նայելու է արտաքին և ներքին քաղաքական մոտեցումները: Ավելին, այդ գիտակից խումբը, քիչ թե շատ տնտեսապես դեռևս կենսունակ զանգվածն է, որին չի հետաքրքրում իշխանական 10 հազարը: Այսօր, ընդդիմության դաշտում գտնվող բոլոր ուժերը, պետք է աշխատեն հենց այդ խմբի հետ, քանի որ էլեկտորատի մյուս խմբերն արդեն ունեն իրենց պատվիրատուները, որոնցից ձևավորվել են շահառուները: Իսկ այդ խմբին, մեղմ ասած, դիլետանտ դատողություններով չես համոզի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: