Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Վահագն Խաչատրյանի կարծիքով ՊԵԿ–ն աշխատում է նույն ոճով, ինչ ոճով նախորդներն էին աշխատում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ տարի, 2015 թվականի համեմատ, հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է: Բացի այդ, ՊԵԿ–ը 2017 թվականից ընդլայնում է անհատական վերլուծությունների համակարգի կիրառությունը: Նման գործելաոճի արդյունքում, պաշտոնական տվյալների համաձայն, հարկային և մաքսային մարմինները հավաքագրել են 104 մլրդ դրամ գումար, որը Հայաստանի հարկահավաքման պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է համարվում: Ու թեև հիմա դժվար է ասել, թե նշված ցուցանիշը 2016–ի ապրիլյան օրերին հնչեցված «աննախադեպ» արդյունքների նման օրեր անց կհերքվի, թե՝ ոչ, սակայն տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ նման արդյունքի ՊԵԿ–ը հասել է ոչ թե նոր մեթոդի, այլ՝ վարչական լծակների կիրառման արդյունքում:
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գործարարների նկատմամբ ոչ օրինական մեթոդներ են կիրառվում՝ վարչական լծակներ, կանխավճարներ, գերավճարներ: Այսինքն այն, ինչ–որ միշտ եղել է՝ կա: Պարզապես հիմա պետք էր ցույց տալ, որ իրենք ավելի լավ են աշխատել կամ նոր մեթոդներ են կիրառել, բայց մեկը մյուսի հետ կապ չունի: Իրական կյանքում ոչինչ չի փոխվել և հետագայում կերևա, թե այդ 104 միլիարդը կպահպանվի, թե՝ ոչ»,– ասում է Վ. Խաչատրյանը:
Տնտեսագետը կարծում է, որ եթե այս տարվա հունվարին, նախորդ տարվա 77 միլիարդ հավաքագրածի փոխարեն ՊԵԿ–ը կարողանա բյուջե բերել օրինակ՝ 90 միլիարդ դրամի հարկ և մինչև տարեվերջ պահպանել այդ ցուցանիշը, ապա հնարավոր կլինի ասել, որ ինչ–որ բան փոխվել է: Սակայն մեծ է հավանականությունը, որ անցյալ տարվա նման առաջին երկու–երեք ամիսներին «ռեկորդներ» սահմանեն, հետո սկսեն հակառակ ռեկորդներ սահմանել: Իսկ տարվա վերջում էլ հայտարարեն, որ 2016–ին, տարվա կտրվածքով 85 միլիարդ հարկ չի հավաքվել:
Խոսելով նոր իշխանությունների՝ երկրում արմատավորված արատավոր պրակտիկան փոխելու միտումների և նոր խաղի կանոններ սահմանելու մասին, Վ. Խաչատրյանն ասում է, որ այն նույնպես իրականության հետ որևէ աղերս չունի: Նրա դիտարկմամբ նոր կառավարությունն աշխատում է նույն ոճով, ինչ ոճով նախորդ 15 տարիների կառավարություններն են աշխատել:
«Մարդը կարող էր գործարարությամբ զբաղվել այն դեպքում, երբ կա՛մ արտոնյալ կարգավիճակում էր, կա՛մ իշխանության քաղաքական թևի ներկայացուցիչ էր, կա՛մ էլ այդ թևին էր սպասարկում: Հիմա ՊԵԿ–ի առջև հարց դրված չէ, որ ինքը պետության շահերը սպասարկի: Բացի այդ, դժբախտությունը սկսվում է նաև նրանից, որ գերմոնոպոլացված երկրի կառավարության անդամներն ասում են, թե մոնոպոլյաներ չկան մեր երկրում»,– ասում է Վ. Խաչատրյանը:
Տնտեսագետը խոսելով օրերս ՊԵԿ–ի կողմից ՍԱՍ սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ փակելու և այնտեղ ստուգումներ իրականացնելու մասին, նշեց, որ այդ խանութների ցանցը նույն պատրվակով և սցենարով փակվել է նաև Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո: Եվ այն ավելի շատ անձնական մոտեցման հետևանք է և ոչ թե պետական շահից դրդված քայլ:
Հարկավոր է ոչ թե տնտեսվարողներին պարտադրելով բերել հարկային դաշտ, այլ այնպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, որ հարկատուն ինքը գերադասի սպիտակ դաշտում աշխատել: Բայց մեր դեպքում գործում է այլ մեխանիզմ, իսկ ավելի կենսունակ են չգրված «օրենքները», որը տնտեսվարողին այնպիսի իրավիճակի առջև է կանգնեցնում, որ նա ստիպված է օրենքից դուրս քայլեր կատարել:
«Բոլորին է հայտնի, որ գործարարությամբ զբաղվելու համար պետք է կողքից այլ գումարներ վճարել տեղական իշխանություններից սկսած մինչև համապատասխան պետական կառույցների: Կա նաև երկրորդ տարբերակը, որի ժամանակ տվյալ գործարարին մրցակիցների նկատմամբ արտոնություններ են «տրվում»: Եվ մինչև այս մոտեցումը արմատախիլ չարվի, ոչինչ էլ չի փոխվի: Ինչ վերաբերում է մենաշնորհներին, ապա դրանք մեր երկրում ոչ թե իրենց տաղանդավոր լինելու հետևանքով են առաջացել, այլ նույն այս սկզբունքի արդյունքում: Հակառակ դեպքում Հայաստանի նման տնտեսություն ունեցող երկրում այդ աստիճան մենաշնորհացում և բևեռացում չպետք է տեղի ունենար»,– ասում է Վ. Խաչատրյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: