Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Քաղաքական աջաբսանդալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան քաղաքական դաշտում ընթացող խմորումները, իսկ ինչպես ավելի բնութագրական կասեր Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խլրտոցները, հիշեցնում են հայտնի ճաշատեսակը՝ աջաբսանդալ։ Թերևս սրանից ավելի հակիրճ ու բովանդակային գնահատական դժվար է տալ ներկայի քաղաքական դաշտում սկիզբ առած «դաշինքամանիային»։
Նախորդ դիտարկումներում մենք բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ ընտրությունների նախաշեմին հնարավոր են ամենաբազմազան ու հապճեպ ստեղծվող տարասեռ դաշինքներ։ Հենց այս մասին է վկայում Պարույր Հայրիկյանի միացումը Օսկանյան–Դալլաքյան–Սարգսյան դաշինքին։ Այս միացումն ինչ–որ իմաստով հիշեցնում է քաղաքական աբսուրդ, քանի որ Հայրիկյանը Հայաստանի ԵՏՄ–ին միանալուց հետո գրեթե միայնակ Եվրամիության դրոշներով ակցիա էր անում այս միացման դեմ, այն պայմաններում, երբ Արամ Գասպարի Սարգսյանն իր Դեմկուսով հայաստանյան քաղաքական դաշտի ամենառուսամետ քաղաքական սուբյեկտներից է։ Թե ինչպես են այս երկու գործիչները պատկերացնում իրենց համատեղ քաղաքական օրակարգը, մեղմ ասած անհասկանալի է։
Հենց այստեղ էլ երևում է Նախընտրական շրջանում ստեղծվող այս դաշինքների ողջ բովանդակային սնանկությունը, քանի որ արդեն իսկ պարզ է, որ անգամ Ազգային ժողովում պատկառելի ներկայացվածություն ունենալու պարագայում այս դաշինքը ի սկզբանե դատապարտված է պառակտման՝ մինչ օրս ստեղծված դաշինքների փորձով։
Ընդ որում պետք է շեշտել, որ նման զարգացումներից ապահովագրված չեն նաև մյուս առկա և հնարավոր դաշինքները, քանի որ ըստ էության ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, որում դաշինքները ստեղծվում են ոչ թե քաղաքական հայեցակարգերի կամ գաղափարական ընդհանրությունների հիման վրա, այլ երբեմն անձնական ամբիցիաների, երբեմն էմոցիոնալ նեղացկոտության, որոշ դեպքերում էլ պարզապես Ազգային ժողովում մանդատ ունենալու նպատակով։ Մի շարք դեպքերում խորհրդարանական մանդատները ենթադրենք գործարարների համար յուրօրինակ ապահովագրություն են ծառայում՝ բիզնեսի անվտանգության տեսանկյունից։ Ի դեպ պետք է շեշտել, այս երևույթն առկա է նաև հենց Հանրապետական կուսակցության պարագայում, քանի որ տարբեր գործարարներ ձգտում են իշխանության կուսակցության հետ համագործակցությամբ կամ որոշակի ծառայություններ մատուցելով ստանալ այսպես ասած ինդուլգենցիա։
Սա չափազանց վտանգավոր հետևանքների կարող է բերել ընդհանրապես քաղաքական դաշտի ամայացման տեսանկյունից, քանի որ ընտրություններից հետո Ազգային ժողովում հայտնված դաշինքների պառակտման պարագայում Հայաստանը փաստացի կարող է վերածվել միակուսակցական երկրի, որտեղ միակ կազմակերպված ուժը կշարունակի մնալ Հանրապետականը, որը հավակնում է առաջիկա ընտրություններում նույնպես պահպանել իր գերիշխող դիրքը։ Արդյունքում խորհրդարանական կառավարման մոդելում, որի առավելություններից նշվում էր առավել մաքուր քաղաքական դաշտի հեռանկարը, լիովին հակառակ զարգացումը կունենա։
Վերջապես պետք է նշել նաև, որ նման զարգացումներն ավելի են խորացնելու ներկայում առկա հասարակական անվստահությունը երկրում կատարվող գործընթացների նկատմամբ, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում ոչ միայն ընդդիմության կամ ոչ իշխանական ուժերի, այլև ընդհանրապես երկրի քաղաքական դաշտի, իշխանության և երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի համար։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: