Գնացեք մարզեր. Արմեն Ամիրյանը օպտիմալացնում է.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է` ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի գործունեությունը չի սահմանափակվում բացառապես մշակույթի նախկին նախարարների հետ մի բաժակ բան խմելով: «Փաստի» տեղեկություններով` Ամիրյանը նախարարությունում օպտիմալացման գործընթաց է սկսել:
Նախարարը «օպտիմալացվողներին» կոչ է արել դուրս գալ մայրաքաղաքային տաքուկ գրասենյակներից և գնալ աշխատել մարզերում և արտամայրաքաղաքային մշակույթ զարգացնել: Հակառակ պարագայում նախարարը մտադիր է լրջորեն կրճատել Մշակույթի նախարարության կառուցվածքը:
Չնայած, չափազանց կասկածելի լավատեսություն է, որ տարիներ շարունակ անգործության մատնված նախարարության աշխատակիցները կգնան մարզերում բեմ մաշելու...
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: