Երբ վարչապետը քաղաքապետ էր... «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետն էր, վերացրեց քաղաքի փողոցներում «բուսնած» հարյուրավոր անօրինական ու այլանդակ օբյեկտներն ու տաղավարները:
Հիմա, երբ վարչապետ է, հանկարծ փողոցների նեղ ու անհարմար հատվածներում դարձյալ տաղավարներ են «բուսնում»:
Իսահակյան փողոցի և Մեսրոպ Մաշտոց պողոտայի խաչմերուկում, որտեղ շենքի պատին մեծ դերասան Հրաչյա Ներսիսյանի որդու` մեծ մտավորական Լևոն Ներսիսյանի հուշաքանդակն է, տաղավար են տեղադրել, որը գրեթե «չեզոքացնում» է հուշաքանդակը ու տարածքին անշուք տեսք տալիս:
Տեսնես այս ո՞ր մի զոռբան է իր անճաշակությունը թելադրում շրջապատին ու իր երևի ապագա պոնչիկանոցով ծածկում հուշաքանդակը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: