Հաղորդավարուհին ուղիղ եթերում փորձել է վարտիքից հանել սարդին
Համացանցի օգտատերերը քննարկում են տեսանյութը, որում ռումինացի հաղորդավարուհին «Բրավո, դուք ոճային եք» հաղորդման ժամանակ ստիպված է եղել մերկանալ ներքնազգեստի վրայից երեւակայական սարդին քշելու համար, հայտնում է The Daily Mail-ը։
Շոուի ամենաթեժ պահին Իլինկե Վանդիչին որոշել էր, որ իր վարտիքի մեջ սարդ է մտել եւ հանելով զգեստը՝ սկսել էր քշել նրան։ Հաղորդման համահեղինակը նույնպես փորձել է փրկել աղջկան, սակայն սարդն այդպես էլ չի գտնվել։ Անհաջող փորձերից հետո աղջիկը վերադարձել է եւ շարունակել հաղորդումը։