Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
Видео

Բացառիկ բարեգործը․ Ինչպես Մխիթարյանը պայթեցրեց համակարգը․․․

էստոնիայի և Լիտվայի ազգային հավաքականների հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար Երևան ժամանած Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ այցելել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել էր համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:

Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերե էլ վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին: Սա առաջին դեպքը չէ, երբ Մխիթարյանը բարերգործություն է անում: Մեր ֆուտբոլիստը բազմիցս է օգնության ձեռք մեկնել զինծառայողների ընտանիքներին, մանկատներին: Դեռևս 2011 թվականին երբ Մխիթարյանը նոր էր տեղափոխվել Դոնեցկի «Շախտյոր» և լուրջ նվաճումների ճանապարհին հայտարարել էր, որ իր պարտքն է համարում Հայաստանի Հանրապետության և Արցախի ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին, անապահով երեխաներին աջակցելը: Այդ տարի Մխիթարյանն այցելել էր Արցախ և անձամբ հանձնել օգնությունը: Այսօր մեր երկրում բարեգործությունը մոդայիկ մի երևույթ է դարձել կամ գովազդի մի ձև: Տարբեր հեռուստաալիքներով տարբեր ընկերություններ, գործարարներ օգնություն են ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին: Ու չնայած որ ռեպորտաժների ընթացքում շարունակ շեշտվում է բարեգործ ընկերության անունը այդուհանդերձ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ որոշակի աջակցություն են ստանում: Վստահ ենք, եթե բարեգործություն ասվածի մեջ չլինեին գովազդի կամ փիարի տարրեր ոչ միայն Հայաստանում, այլևս ամբողջ աշխարհում կարիքավորներին օգնության ձեռք մեկնողների թիվը մի քանի անգամ քիչ կլիներ:

Հենրիխ Մխիրթարյանն այն բացառիկ բարերգործներից է, որը գովազդի կամ փիարի կարիք ամենևին չունի: Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է տպավորիչ ելույթներով աչքի ընկնել եվրոպական թոփ ակումբներում: Փաստ է, որ Մխիթարյանը այսօր ամենահայտնի հայերի շարքում է: Հայաստանի հավաքականի ավագը նման բարձունքի հասել է աշխատասիրության և մեծ կամքի շնորհիվ: Մխիթարյանի Բարեգործական քայլերը խոսում են նրա բարձր մարդկային որակների ու հայրենասեր լինելու մասին: Ավելի ստույգ հայ ֆուտբոլիստը կարիքավորներին օգնում է իսկապես օգնելու համար՝ առանց որևէ շահադիտական նկատառումների: Հասարակության շրջանում անցկացված քվեարկության արդյունքներով Մխիթարյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչվեց 2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ: Քվեարկության այս համակարգը դժգոհության ալիք էր բարձրացրել:

10 լավագույնների թվում էին մարզիկներ, որոնք հասարակության շրջանում այնքան էլ հայտնի չէին և ներկայացնում են մարզաձևեր, որոնք մեղմ ասած մասսայական չեն: Միևնույն ժամանակ տասնյակից դուրս էին մնացել տիտղոսակիր մարզիկներ որոնք բարձր մակարդակի մրցաշարերում բարձր էին պահել մեր երկրի պատիվը: Հայտնի մարզիկներ և սպորտի գործիչներ շտապեցին հայտարարելու, որ 10 լավագույն մարզիկների քվեարկության համակարգը ոչ այլ ինչ էր, քան բիզնես նախագիծ: Մասնավորապես, ծախսելով 2-3 հազար ԱՄՆ դոլար և գնելով SIM քարտեր որոշ մասնակիցներ նախաձեռնել էին «քվեարկություն» և ընդգրկվելով լավագույն տասնյակում ՀԱՕԿ-ի կողմից ստացել էին մոտ 10 հազար դոլար արժողության «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենա:

Վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին ավտոմեքենան նվիրաբերելով Մխիթարյանն ուղղակի պայթեցրեց այն համակարգը որը շահարկումների և քննարկումների առիթ էր դարձել: Ժողովրդի կողմից ստացած քվեն Մխիթարյանն ըստ էության նվիրաբերեց վիրավոր և հաշմանդամ զինծառայողներին: Հիշեցնենք, որ դեկտեմբերին տեղի ունեցած 10 լավագույ մարզիկների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը Մխիթարյանը ներկա չէր գտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում հագեցած գրաֆիկի պատճառով:

Երևան ժամանելուն պես Մխիթարյանը կատարեց բացառիկ այս քայլը: Հաշմանդամ և վիրավոր զինծառայողներին այցելելուց առաջ Մխիթարյանը ներկա էր գտնվել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպմանը: Հանրահայտ ֆուտբոլիստի ներկայությունը «Փյունիկի» մարզադպրոցում իրական տոնի էր վերածվել ֆուտբոլով զբաղվող երեխաների համար: Այդ օրը մարզադաշտում ներկա բոլոր երեխաները կարողացան լուսանկարվել իրենց սիրելի ֆուտբոլիստի հետ:

 

Աղբյուրը՝ http://www.1in.am/2319395.html