Երկու երեխաների մայրը գայթակղել է անչափահաս տղային, տարել նրան գետի ափ և... Ինչ կլինի երեխաների հետ, երբ կինը սկսի կրել իր պատիժը
Ինչ կլինի երկու երեխաների հետ, երբ նրանց մայրը հայտնվի ճաղերի ետևում՝ անչափահաս տղայի հետ սեռական կապի պատճառով:
Էլիզաբեթ Սքոթի ծանոթությունը 15-ամյա մի տղայի հետ սոցիալական ցանցի միջոցով Ժամանակի ընթացքում սկսեց սեռական բնույթ կրել: Էլիզաբեթը սկսեց գայթակղել երեխային, ստիպելով նրան բաց լուսանկարներ ուղարկել, ապա առաջարկեց հանդիպել մեկուսի տեղում,- հայտնում է Mirror- ը:
Որպես հանդիպման վայր զույգը ընտրել է գետի ափը, որտեղ նրանք վրան էին խփել:
Սակայն գետը անսպասելի դուրս եկավ իր հունից և Էլիզաբեթն ու տղան հայտնվեցին թակարդում: Հինգ ժամ շարունակ նրանք օգնության էին կանչում , մինչեւ որ տեղացի հողագործները լսեցին նրանց: Փրկարարական ծառայությունները կարողացան նրանց անվնաս դուրս բերել, որից հետո հայտնի դարձավ նրանց արգելված կապի մասին:
Տղան հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում, իսկ կինն ինքը խոստովանեց երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալու փաստը: Սակայն, Էլիզաբեթը նշեց է, որ նա կարծել է, թե տղան 20 տարեկան է:
Արդյունքում, երկու երեխաների մայրը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Բացի դրանից, նա 10 տարվա ընթացքում հաշվառված է լինելու որպես սեռական հանցագործ: