Կատարվել է արհեստական հեշտոցի տեղադրման առաջին փորձը. Տեսանյութ
Ամերիկացի գիտնականներին հաջովել է ստեղծել աշխարհում առաջին արհեստական հեշտոցը: Ավելին`բժիշկներին հաջողվել է արդեն չորս այցելուների օրգանիզմում տեղադրել իրենց իսկ սեփական բջիջներից ստեղծած արհեստական հեշտոցները:
Պարզվում է, որ այս վիրահատությունն առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ «Ուեյք- Ֆորեստ» համալսարանի գիտնականների ջանքերի շնորհիվ, սակայն արդյունքների մասին չի հայտարարվել այնքան ժամանակ, մինչև որ սպասելի արդյունքներ չեն գրանցվել: Մինչև այդ պահը, հետազոտության բոլոր արդյունքները գաղտնի են պահվել:
Արհեստական հեշտոցի ստեղծումը գիտական տեսանկյունից բավականին բարդ գործընթաց է: Նախքան ամբողջական օրգանի ստեղծումը բժիշկները երկար ժամանակ են անցկացրել անհրաժետ քանակությամբ հյուսվածքների ստեղծման վրա: Նմանատիպ վիրահատական միջամտություննրը կօգնեն աղջիկներին հաղաթահարել ի ծնե ունեցած պաթոլոգիկ հիվանդությունները: