Արսեն Նավասարդյանի դրամական միջոցները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արսեն Նավասարդյանը 2016 թ. դեկտեմբերի 22–ին ստանձնեց ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության պետի պաշտոնը: Պաշտոնը ստանձնելուց հետո, այս տարվա հունվարի 5–ին Արսեն Նավասարդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Հայտարարագրից իմանում ենք, որ Նավասարդյանը ունի մեկ բնակարան և «TOYOTA YARIS 1.3I» մակնիշի ավտոմեքենա:
Նորանշանակ պաշտոնյան բավական կլորիկ գումարի տեր է. նա հայտարարագրել է 35 միլիոն դրամ, 20 հազար ամերիկյան դոլար և 23 հազար եվրո դրամական միջոցներ:
Նավասարդյանի եկամուտները մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածը՝ 2016 թ. դեկտեմբերի 22–ը, գոյացել են 4 տարբեր աշխատավարձերից, համապատասխանաբար 3 միլիոն 150 հազար, 14 միլիոն 400 հազար ու 670 հազար դրամ և 2 հազար 700 եվրո գումարով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: