Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Եվ դո՞ւ, Պարօյր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


ԱԻՄ կուսակցությունը, ի մասնավորի կուսակցության ներկայացուցչական խորհրդի անդամ Պարույր Հայրիկյանը, իր Ֆեյսբուքյան էջին հայտարարություն տարածեց առ այն, որ կուսակցությունը միանում է Օհանյան, Օսկանյան, Դալլաքյան, Սարգսյան դաշինքին: Ինչ խոսք, հայոց քաղաքական օլիմպի նրփերանգներն ավելի խայտաբղետ ու զավեշտալի հնարավոր չէր անգամ պատկերացնել: Հին հունական թատրոնը, իր բոլոր զավեշտներով հանդերձ, որոնք ծառայում էին ի փառս գեղագիտության, ուներ ստեղծական մտքի որոշակի սահմանափակում: Մեզանում այդ սահմանափակումը չկա: Օհանյանի պարագան հասկանալի է. նա նեղացած է համակարգից, սակայն համակարգը չի կարող ամբողջապես գործել նրա դեմ, քանի որ երկուսն էլ շատ բան գիտեն միմյանց մասին: Դալլաքյանին կործանեց իր հակաքրիստոնեական մեծամտությունը և Վիկտորի հետ էլ է ամեն ինչ պարզ: Իսկ խառնարան, որովհետև միմյանց հետ խաչասերվում են արևմուտքն ու հյուսիսը: Դե իսկ Արամ Սարգսյանի պարագայում էլ, առկա է նոստալգիայի ավելցուկ: Ի՞նչ ակնկալես մարդուց, ով եղել է Կոմկուսի վերջին քարտուղար և Դեմոկրատական կուսակցության հիմնադիր: Մարդը պարզապես հիշել է իր մանդատ ունեցած տարիները և օր ծերության որոշել այն վերականգնել: Այս խառնարանում, որը սպառնում է նոր քաղաքական հիբրիդ դուրս բերել լույս աշխարհ, անհասկանալի է խորհրդային ԿԳԲ–ից այդքան խորշող, բոլշևիկներին ատող, բայց նրանց ձեռքը սեղմող Հայրիկյանի պահվածքը: Հայրիկյանի ռուսական և բոլշևիկյան ֆոբիաների մասին մեկ անգամ չէ, որ գրվել ու խոսվել է: Թերևս, ամենազարմանալին այն է, որ նա մինչ այժմ լուրջ հավատում է, թե 1991 թ.–ի ընտրություններում ինքն է հաղթել: Հիրավի նախանձելի լավատեսություն: Բայց գանք ներկային, որն իրականում չկա, ինչպես ասում էր ֆրանսիական ասացվածքը` անցյալը հիշեցնում է, ներկան փախչում է, ապագան վախեցնում: Այո, անցյալը հիշեցնում է: Սեյրան Օհանյանն ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը, ասել կուզե դասական խորհրդային կրթություն և ժառանգություն: Արամ Սարգսյանին արդեն անդրադարձանք, իսկ Վիկտոր Դալլաքյանի չհաջողված քաղաքական սիրավեպին հասարակությունը տեղյակ է, ուստի չենք էլ փորձի հիշեցնել: Այս շարքում, Հայրիկյանի համար, թերևս միակ լուսավոր և արևմտյան կետը Վարդան Օսկանյանն է, որի հեռավոր արմատները ևս տանում են հին ու բարի Պոլիտեխնիկ: Սակայն ընդունենք, որ երեքը մեկի դեմ, այդքան էլ հուսադրող չէ: Սակայն ամենատարօրինակն այս համատեքստում Հայրիկյանի պահվածքն է: Հուսանք, նա դեռ իր քայլը կհիմնավորի: Այս պահի դրությամբ, նա անկախության ինքնահռչակ առաջնորդը, դեռ հանդես չի եկել որևէ հիմնավոր բացատրությամբ, թե ինչու է ընտրել այս «կիսառուսական կռուժոկը»: Նրա մեկնաբանությունները կամ հայտարարություններն իր ֆեյսբուքյան էջին, առնվազն քաղաքական անփորձ երիտասարդի մտորումներ են, որը չկարողանալով հիմնավորել իր վարքագիծը, վիրավորանքներ է հասցնում այս կամ այն թևին: Թվում էր, թե պայքարի և տարագրության 18 տարիները պետք է ավելի խոհեմ դարձնեին այս գործչին, բայց արի ու տես, որ տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Թվում էր նաև, թե նա իր բարձունքից պետք է գործի և չխառնվի այսպիսի մանր թվացող քաղաքական հարցերի: Սակայն, նա իր կապիտալը սպառեց դեռ այն ժամանակ, երբ իր հինգ տոկոսով, 1998–ին վազեց Քոչարյանի դուռը և դրանով դարձավ Մարտի 1–ի կնքահայրերից մեկը: Ուստի, այսօր պատահական չէ, Մարտի 1–ի երկու անմիջական պատասխանատուների հետ համագործակցությունը: Արդ ի՞նչ է ուզում Պարույր Հայրիկյանը, պատասխանը մեկն է` մանդատ: Հավատացեք, այլ ազգափրկիչ առաքելություն չկա թաքնված նրա այս գործողության տակ: Միայն մի փոքրիկ մանրուք է մնում ճշտել, նախընտրական քարոզին նա տանելու է՞ Եվրամիության դրոշներ, թե ոչ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: