Ի՞նչ է կատարվում «Քաղաքացիական պայմանագրի» հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ակնհայտ է, որ հայտավորված դաշինքները չեն կարողանա անկորուստ հասնել մինչև ընտրությունների մեկնարկը: «Ժառանգության» մասնատումը այլևս փաստ է, իսկ «Քաղաքացիական պայմանագրում» չեն հանդարտվում ներքին ճգնաժամի շուրջ լուրերը: Որպես դեմարշ ձևակերպված կուսակցության խոսնակի հրաժարականի մասին լուրերը հերքելուց հետո Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ բացատրություն տալ ևս մի քանի առանցքային անդամների ինքնաբացարկի մասին լուրերի վերաբերյալ:
Մեզ հաջողվեց պարզել, որ կուսակցության անդամ հանդիսացող Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Նարեկ Բաբայանը և Լենա Նազարյանը նույնպես հետևել են Ռուբեն Ռուբինյանի օրինակին և ինքնաբացարկ ներկայացնելով, իրենց վերաբերմունք են արտահայտել ներքին քվեարկության ընթացքում տեղի ունեցածին:
Արտահոսքի հաջորդ ալիքը ակնկալվում է «Ելք» դաշինքի և Ծառուկյանի դաշինքի համագործակցության ֆոնին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: