Վաճառել է հողամասը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը ներկայացրել է իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող հողամասը 20 միլիոն դրամով՝ արդյունքում ավելացնելով իր դրամական միջոցները նույնքան գումարով:
Պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 45 միլիոն դրամ, 2 միլիոն 300 հազար ամերիկյան դոլար ու 300 հազար եվրո: Սա իհարկե հողամասի վաճառքից հետո նշված տվյալներն են: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են միայն աշխատավարձից ու կազմել 4 միլիոն 560 հազար դրամ:
Մանուկյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել նախորդ տարի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում