Դուբայում ձերբակալել են ռուս մոդելին, ով ողջ է մնացել մոլագարի հետ բախումից հետո
Ռուսաստանցի 22-ամյա Եկատերինա Ստեցյուկին, ով ցած է թռել 6-րդ հարկից, որպեսզի փրկվի գազազած մոլագար տղամարդուց և արդյունքում ողնաշարի կոտրվածք է ստացել, ձերբակալել են: Նրան բանտ են տարել անմիջապես հիվանդանոցից:
Ըստ առկա տեղեկատվության, ենթադրյալ մոլագարը, բերման ենթարկվելուց հետո, աղջկա դեմ մեղադրանքներ է առաջադրել՝ ոստիկանությունում հայտարարություն տալով: Թե ինչում է նա մեղադրում աղջկան, դեռևս պարզ չէ:
Դուբայում ռուսական Հյուպատոսությունը հրաժարվել է լույս սփռել Եկատերինայի ձերբակալության մանրամասների վրա, նշելով, որ աղջիկը համաձայնություն չի տվել որևէ տեղեկատվություն տարածելու համար:
Եկատերինան հասցրել է հաղորդել իր մտերիմներին ձերբակալության մասին: Նրան բանտ են տեղափոխել անմիջապես հիվանդանոցից, որտեղ նա վերականգնողական կուրս էր անցնում երկու վիրահատություններից հետո: Բժիշկները հրաժարվում են ստույգ տեղեկություն տալ, թե երբ աղջիկը կկարողանա քայլել, սակայն առողջացման հույսեր կան, քանի որ պարզվել է, որ ողնուղեղը վնասված չէ, ինչը զգալիորեն մեծացնում է հաջողության հավանականությունը: