Հազվագյուտ հիվանդությամբ աղջիկը համացանցում սենսացիա է դարձել՝ ցուցադրելով մերկ մարմինը
30-ամյա Կարմեն Սմիթը Փասադենայից (Կալիֆորնիա), ողջ կյանքը տառապել է ահաբեկված և զարմացած հայացքներից՝ ուղղված իր ոտքերին:
Նրա ծնկները, կոճերն ու ոտքերը հասել են հսկայական չափսերի՝ դեռ մանկուց զարգացող լիմպեեդեմայի պատճառով:
Տարիներ շարունակ աղջիկն ամեն կերպ փորձել է թաքցնել իր թերությունը, բայց երբ նրա կյանքում սիրելի տղամարդ է հայտնվել, Կարմենն սկսել է ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին կա:
Այժմ աղջիկը պարբերաբար մասնակցում է սեքսուալ ֆոտոսեսիաների, ինչի շնորհիվ Instagram-ում նրան հետևում է 48 հազար օգտատեր:
Կարմենը խոստովանում է, որ շարունակ երախտագիտության խոսքեր է ստանում այն կանանցից, ովքեր նույնպես նախկինում ամաչում էին իրենց մարմնի համար: