ՀՎԾ–ին միացած կուսակցությունները չե՞ն լինի խորհրդարանականների ցուցակում.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս մամուլը խոսեց այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներսում խմորումներ են գնում: Ըստ տարածված տեղեկատվության՝ ՀՎԾ–ի կազմում ընդգրկված ՀԿ–ները, կուսակցությունները բողոքի ալիք են բարձրացրել՝ գալիք պառլամենտական ընտրությունների ցուցակում չընդգրկվելու հետ կապված: Թեմայի շուրջ «Փաստը» մեկնաբանություն ստացավ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանից. «Կարծում եմ, այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Մենք դրա վերաբերյալ մեկնաբանություն տվել ենք: Իրականում նմանատիպ խմորումներ չկան: Ոչ նախկինում ու ոչ էլ հիմա նման զարգացումներ չեմ նկատել»: Հարցին, թե կընդգրկվեն մանր կուսակցությունների ներկայացուցիչները ՀՎԾ–ի ցուցակում, պատգամավորը ասաց. «Դեռ մի քանի ամիս կա ընտրություններին, այս պահին չեմ կարող ասել կլինե՞ն նրանք ցուցակում, թե՝ ոչ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: