ՌԴ-ում հայկական միկրոավտոբուսի վթարից տուժած անձանցից 3-ի ինքնությունը հայտնի է
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երեւան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից երեքի ինքնությունը հայտնի է:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածներն են 32-ամյա Վանուկ Սահակյանը, 30-ամյա Մհեր Քոթանջյանը եւ Գարիկ Կոստանդյանը:
Մյուս երկուսի ինքնությունը պարզվում է: