Կենդանակերպի 5 նշան, ովքեր մեծ ու բարի սիրտ ունեն
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենազգացմունքայինն են ու հոգատարը: Նրանք գիտեն՝ ինչ է նշանակում հոգ տանել մարդկանց մասին: Ու թեև առաջին հայացքից կարող են սառը թվալ, նրանք նուրբ ու բարի սիրտ ունեն:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում, կարծես չափից լավն են այս աշխարհի համար: Բայց նրանց ճանաչողները գիտեն, որ Ձկները նուրբ հոգի ունեն, բարի սիրտ: Նրանք կարեկցող են, և եթե որևէ մեկը խնդիրներ ունի, նրան օգնելու համար կանեն ամեն բան: Ձկները բարի սիրտ ունեն, բայց դա նրանց թույլ չի դարձնում:
Խեցգետին: Զգացմունքային Խեցգետինները հոգատար են: Նրանք հակված են կապվել մարդկանց հետ, այդ պատճառով էլ ձգտում են հեռու մնալ մարդկանցից ՝ վախենալով ցավից: Խեցգետինը չի կարող ոչ մի օր ապրել՝ առանց որևէ մեկին բարություն անելու: Կարող է թվալ, թե նա ձեզ հեռու է պահում, բայց վստահ եղեք, որ նա պաշտպանվում է:
Խոյ: Կարող եք կարծել, թե Խոյը չափազանց զբաղված է մյուսների մասին հոգ տանելու համար. իրականում հակառակն է: Չնայած Խոյը սիրում է մրցակցություն և սովորություն ունի ամեն գնով հասնելու իր ուզածին, նա մտահոգվում է մտերիմների ու ծանոթների ճակատագրով: Խոյը կարող է հպարտանալ իր անխիղճ հաղթանակով, բայց նաև աշխատանքի անցնել անօթևանների կացարանում:
Կույս: Կույսերը քննադատական մտածողություն ունեն, հակված են վերլուծել ամեն ինչ ու ամեն մեկի: Բայց սառը ու հաշվենկատ մարդու դիմակի տակ ամենաբարի սիրտ ունեցող մարդկանցից մեկն է թաքնված: Որպես կանոն, Կույսերը ցույց չեն տալիս իրենց զգացմունքները, բայց դրանք արտահայտվում են որոշակի իրավիճակներում:
Այծեղջյուր: Սխալվում եք, եթե կարծում եք, թե Այծեղջյուրը հոգ է տանում միայն իր աշխատանքի մասին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը հոգատար է, բարեսիրտ: Նա պարզապես դա ցույց չի տալիս՝ վախենալով թույլ երևալ: Նա վախենում է, թե ինչ տեղի կունենա, եթե աշխարհին ցույց տա իր զգացմունքները: Այծեղջյուրը չի ցանկանում տառապել մարդկանց պատճառով, ովքեր կփորձեն օգտվել իր թուլությունից, և դա կանխելու համար անում է ամեն բան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը կարծում է, որ աշխարհում բարեսիրտ, աջակցող մարդիկ շատ չեն:
Առյուծ: Առյուծի համար չափազանց կարևոր է՝ ինչպես են մյուսները տեսնում իրեն: Այս պատճառով էլ նա հակված չէ արտահայտել իր բուռն զգացմունքները: Նա ցանկանում է, որ սիրեն իրեն, և վախենում է, որ զգացմունքներն արտահայտելու դեպքում իրեն կարող են դատել: Առյուծը կարող է ասել, թե դեմ չէ քննադատությանը, բայց ցանկացած բացասական բառ ցավալի է նրա համար: Այդ պատճառով էլ Առյուծը կարող է ձևացնել, թե որևէ խոցելի տեղ չունի:
Աղբյուրը՝ 168.am