Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Քարտ–բլանշ՝ մարդ–կուսակցություններին.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին օրենքը», որով ավելի պարզեցվեց և ազատականացվեց Հայաստանում քաղաքական կուսակցությունների հիմնադրման գործընթացը։ Մինչ քվեարկությունը օրենքի նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվող օրենքը չափազանց կարևոր նշանակություն ունի սահմանադրական օրենքի և քաղաքական դաշտի ձևավորման տեսլականների տեսանկյունից։ Անշուշտ, քաղաքական դաշտում քաղաքական ուժերի ձևավորման ու գործունեության ազատ դաշտի ստեղծումը ինքնին ժողովրդավարական իրողություն է, որը պետք է երաշխավորի քաղաքական մշակույթի կայացման սահուն գործընթացը։
Սակայն իր ելույթի ավարտին արդարադատության նախարարը շեշտեց, որ ներկայում Հայաստանում կա 79 կուսակցություն և իր խորին համոզմամբ, մեզ համար դա շատ չէ։ Նախարարի այս պնդումը, սակայն, մի շարք հարցեր է առաջադրում, որոնց պատասխանն այնքան էլ հստակ չէ։
Ըստ էության, նշված 79 կուսակցություններից գերակշիռ հատվածին մեծ վերապահումներով կարող ենք համարել քաղաքական ուժեր, որոնք մասնակից են երկրի քաղաքական դաշտում ընթացող պրոցեսներին, քանի որ վերջիններս կուսակցություն են միայն թղթի վրա կամ, այլ կերպ ասած, զուտ պետռեգիստրի համապատասխան վկայականով։ Անշուշտ, առաջին հայացքից թվում է, թե այստեղ մեծ հաշվով որևէ լուրջ խնդիր չկա այն առումով, որ եթե կան թույլ կամ, այսպես ասած, մարդ–կուսակցություններ, որոնք հասարակական–քաղաքական ակտիվ գործունեությամբ չեն զբաղվում, վերջնական արդյունքում «ընկնելու են խոշորացման տակ» և զուտ օրինաչափորեն դուրս են գալու մրցակցությունից։
Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ ներկայում հայաստանյան քաղաքական դաշտը գլխովին թաղված է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության մեջ, այս տեսանկյունից արդեն քաղաքական կուսակցությունների հիմնադրման գործընթացի ազատականացումը մի շարք վտանգներ է իր մեջ պարունակում քաղաքական մանիպուլյացիաների հնարավորության տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ 79 կուսակցությունների պարագայում էլ նման գործընթացներ արդեն իսկ նկատելի են, քանի որ լրահոսում արդեն իսկ հայտնվում են անհայտ կուսակցություններ, որոնք հանդես են գալիս տաբեր հավակնություններով կամ դաշինքների առաջարկներով։
Ներկայիս բավական հում և խառնիճաղանջ քաղաքական դաշտում նման ուժերը, եթե կարելի է դրանց քաղաքական ուժ անվանել, հիմնականում ապակողմնորոշող դեր են կատարում, որն առավելապես ձեռնտու է իշխանությանը կամ իշխանության կուսակցությանը։ Անշուշտ, մենք չենք կարող պնդել, որ վերջիններիս գործառույթները ուղղորդված բնույթ են կրում, սակայն փաստը մնում է այն, որ նման երևույթները ավելի են բեկում քաղաքական դաշտի ներկայիս առանց այն էլ բավական պղտոր պատկերը։
Նման իրավիճակի ֆոնին ակնհայտորեն առկա է այն վտանգը, որ առաջիկա ամիսներին հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվեն մեկ կամ մի քանի տասնյակ կուսակցություններ, որոնք, կամա թե ակամա, կապակողմնորոշեն հասարակությանը՝ իշխանության համար ստեղծելով պղտոր ջրում ձուկ բռնելու բազմաթիվ հնարավորություններ։ Մյուս կողմից, եթե չլինեն քաղաքական դաշտում նման խեղաթյուրումների և շահարկումների վտանգներ, ապա, ըստ էության, էական էլ չէ, թե Հայաստանում գրանցված կլինի 79–ը թե 790 քաղաքական կուսակցություն, վերջիվերջո, սա այն ոլորտն է, որն առնվազն պետբյուջեից գումարներ չի ստանում և մեծ ազդեցություն չի ունենում հասարակական– քաղաքական գործընթացների վրա, քանի որ միջին վիճակագրական հայաստանցին կարող է թվարկել առավելագույնը 10–15 քաղաքական կուսակցություն, իսկ մյուսների մասին պարզապես անտեղյակ է։

 


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: