Դուք գաղափար անգամ չունեք, թե ինչպիսի յուրահատուկ ունակություններով է օժտված ՍՈԽԸ. ահա դրանցից ամենակիրառելիները
Հայտնի է, որ սոխի կճեպը ինչ-որ չափով զտում է ջուրը, կճեպի թուրմն ամրացնում է մազերը, իջեցնում ճնշումը, բարերար ազդեցություն ունի սրտի վրա, բարձրացնում է դիմադրողականությունը, պայքարում է ալերգիայի դեմ։
Պարզվել է, որ կճեպի մեջ բավականին մեծ է կվերցետինի պարունակությունը։ Կվերցետինն ունի հակաուռուցքային հատկություն։ Բժիշկ Դ.Ռ. Ֆերրին 1996 թ. «Clin Cancer Res.» ամսագրում հրապարակել է համոզիչ ապացույցներ այն մասին, որ կվերցետինը վերականգնում է p53 գենը քաղցկեղի բջիջում։ Այս գենի մուտացիայի դեպքում առաջանում են ուռուցքների 50-60 տոկոսը։ Կվերցետինը կանխարգելում եւ գրեթե բուժում է կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ աղիի, թոքերի, ուղեղի քաղցկեղը։ Ունի հակագիստամինային հատկություն, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։ Կանխարգելում է ծերացման գործընթացը։