«Փախիր, խնդրում եմ»,սրանք վերջին խոսքերն էին, որ ասաց կինն ամուսնուն դաժան բռնաբարությունից և սպանությունից առաջ.նոր մանրամասներ սահմռկեցուցիչ դեպքից
Դժբախտ ամուսինը մինչ այսօր զղջում է, որ կնոջը միայնակ է թողել դաժան մարդասպանի հետ:
64-ամյա Բրայան Մելիտոն, ում կնոջը դաժանորեն բռնաբարել եւ սպանել են Կարիբյան լողափում, նոր մանրամասներ է պատմել դեպքի մասին,- հայտնում է Mirror-ը:
Ջեսիկան վայելում էր արձակուրդի առաջին օրը Գրանադայում, երբ ջունգլիներից նրա առջև հայտնվեց դատապարտված հանցագործը: Դեյվիդ Բենջամինը դանակը դրեց նրա կոկորդին և գոռաց . «Արի ինձ հետ»: Բրայանը խնդրեց վերցնել իրենց մոտ եղած ամբողջ գումարը , միայն թե թողնի իր կնոջը, բայց Բենջամինը նրան տարավ դեպի ջունգլիներ: Այնուհետեւ ամուսինը, զինված՝ քարերով ու փայտով, հետեւեց նրանց, փորձելով փրկել Ջեսիկային: Բայց հանցագործը ավելի խորացավ թփերի մեջ, իսկ կինը արտասվելով գոռում էր. «Փախիր, խնդրում եմ»:
«Ես միշտ մեղադրելու եմ ինձ, որ լսեցի նրան և թողեցի մարդասպանի հետ ասելով՝ թե կվերադառնամ նրա ետևից»:
Բրայանը անմիջապես հյուրանոցի անձնակազմին պատմեց միջադեպի մասին եւ դիմեց ոստիկանություն: Նա կրկին վազեց դեպի ջունգլիներ, բայց գտավ մահացած կնոջ կիսամերկ մարմինը:Ոստիկանությունը պնդում է, որ եթե Բրայան մնար, ապա, ամենայն հավանականությամբ, նա նույնպես կսպանվեր:
Բրայանն ու Ջեսիկան հանդիպել են միմյանց 2013 թ. Փետրվարին Կոստա Ռիկայում անցկացվող պարային սեմինարի ժամանակ: Նրանց միջև անմիջապես սիրավեպ է սկսվել, և ըստ Բրայանի՝ նա ամենաերջանիկ մարդն էր այս մոլորակում: Նրանք նշանադրվել էին 2014թ-ին Իտալիայում ճանապարհորդելու ընթացքում և նույն տարում էլ ամուսնացել: