Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram теперь доступен на Wildberries!Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма
Видео

Որոշ աղջիկների թվում է, որ կարող են ամեն ինչի հասնել, և նրանց կյանքում տղամարդու դերը թուլանում է. Լևս Դավթյան

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արտիստը», «Ես եմ», «Ճամբարում», գեղարվեստական ֆիլմերից, «Եռաչափ սեր», «Երե1», «Կյանքը շարունակվում է», «Գնված երջանկություն», «Հատուկ բաժին» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Լեւս Դավթյանի հետ, ով հանդես է գալիս «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։


-Լե՛ւս, ինչո՞ւ վերջին շրջանում Ձեզ հեռուստատեսային նախագծերում չենք տեսնում։ Առաջարկնե՞ր, թե՞ նկարահանվելու ցանկություն չունեք։ -Այս շրջանում հիմնական գործունեությունս ծավալում եմ «Մհեր Մկրտչյան» թատրոնում, գրեթե բոլոր ներկայացումներում ընդգրկված եմ։ Շուրջ մեկ տարի է՝ հեռուստատեսային նախագծում չեմ ներկայացել։ Այս դադարը վերցրել եմ լուրջ նախագծում՝ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար։

Կարծում եմ՝ կարելի է այս փուլում խնայել ինքս ինձ ֆիլմի համար։ Մանրամասներ դեռ չեմ հայտնի, բայց նման հեռանկար կա։ -Դուք Ձեզ ավելի շատ համարում եք թատրոնի՞, թե՞ կինոյի դերասան։ Որտե՞ղ եք Ձեզ ավելի կոմֆորտ զգում։ -Թատրոնը դերասանի տունն է, նրա հասցեն։ Այս առիթով Մհեր Մկրտչյանն է ժամանակին լավ ասել. «Թատրոնը դերասանի կինն է, կինոն՝ սիրուհին»։ Ուր էլ գնաս՝ վերջում կնոջդ մոտ ես վերադառնալու։ Թատրոնը դերասանի համար մշտապես ֆորմայի մեջ մնալու, «մարզվելու» համար լավ տեղ է, որը նպաստում է, որ վերջինս «չժանգոտի»։

Սերիալները կգան ու կգնան, իսկ թատրոնը կմնա։ Միեւնույն ժամանակ հաճելի է նաեւ նկարահանվելը։ Բայց միանշանակ կարող եմ ասել, որ բացառվում է՝ նկարահանվեմ 20-25-ից ավել մասանոց ֆիլմում՝ չիմանալով, թե իմ հերոսի հետ ինչ է լինելու։ Օրվա սցենարով նկարահանվող դերասան չեմ եւ չեմ էլ եղել։ -Ձեր խաղը նայելով՝ ինքներդ Ձեզ «դիտողություններ» անո՞ւմ եք, իսկ գովեստնե՞ր։

-Ես իմ ամենասուր քննադատն եմ, շատ քիչ դեպքերում եմ իմ խաղը հավանում, հազվադեպ է այդպես պատահում։ -Ձեր խաղընկերներից ո՞ւմ կառանձնացնեք։ Ո՞ւմ հետ խաղն է եղել հիշարժան, առանձնակի արժեքավոր։ -Ամենահանճարեղ խաղընկերս եղել է եւ կմնա վարպետս՝ Սոս Սարգսյանը։

Դերասանի համար ամենադժվար ու ձանձրալի երեւույթը, որին նա ստիպված է լինում բախվել, մասնագիտություն չունեցող մեկի հետ խաղալն է։ Ժամանակին առնչվել եմ այդ խնդրին, վերջին շրջանում, բարեբախտաբար, ոչ։

Այսօր ինձ համար լավ խաղընկերներ են Անի Ղազարյանը, Միլենա Ավանեսյանը, Անուշ Մելիքսեթյանը, Սյուզի Կիրակոսյանը։ -21-րդ դարում մարդկային հարաբերություններում ի՞նչն է, որ մտահոգում է Ձեզ։ -Մարդկանց քծնանքը, որին հանդիպում եմ ամեն քայլափոխի, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ շատերը չափազանց մեծ կարծիք ունեն իրենց մասին եւ եսասեր են։ Բոլորը վստահ են, որ ինչ անում են՝ լավ են անում, իրենք ճիշտ են եւ սովորելու ոչինչ չունեն։ Շատերի մոտ աճելու ձգտում չկա։

Շուրջս դիլետանտիզմ է տիրում, մրցակցություն չկա։ Ամեն ինչ հասանելի է դարձել։ Հիմա իմ ոլորտի մարդիկ մի փոքր ձեռքբերում են ունենում, մտածում են՝ հերիք է։ -Լե՛ւս, որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում նշել էիք, որ չեք ցանկանա՝ Ձեր ընտրյալը դերասանուհի լինի։ Էլի այդ կարծիքի՞ն եք։

-Գիտեք՝ չափանիշները կարող են օրեցօր փոխվել, անգամ օրվա ընթացքում։ Կարծում եմ՝ կնոջ մասնագիտությունն էական չէ, ուղղակի ես խանդոտ եմ, եւ այդ հողին կարող են բարդություններ առաջանալ։ Բայց չեմ կարող ասել՝ ում կսիրեմ, ոնց կսիրեմ…

-Ձեր աչքերում ինչպիսի՞ն է այսօրվա աղջկա, կնոջ կերպարը։ Ի՞նչն է Ձեզ գրավում եւ ի՞նչը՝ վանում։ -Ինձ դուր է գալիս այն, որ այսօրվա աղջիկներից, կանանցից շատերը կայացած են, հետաքրքիր, սակայն դրան զուգահեռ նկատում ենք, որ որոշների համար այդ հանգամանքը դարձել է չարիք։ Նրանց թվում է, որ կարող են ամեն ինչի հասնել, ու տղամարդու դերն ինքնըստինքյան թուլանում է այդ աղջիկների եւ կանանց կյանքում։ Այնպես որ, ամեն բան համաչափության եւ ներդաշնակության մեջ է գեղեցիկ։