Խաբարովսկում գործարարի սպանված որդին Ջավախքից էր, նրան այսօր հուղարկավորել են Ջրվեժում. մանրամասներ
Tert.am-ը գրում է.
Խաբարովսկում օրերս առևանգված և սպանված 25-ամյա Անդրանիկ Մուրադյանը ջավախքցի բիզնեսմեն Դավիթ Մուրադյանի որդին է, ով ծնունդով Ջավախքի հայաբնակ Դիլիֆ գյուղից է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դիլիֆի համայնքապետ Հովհաննես Գրիգորյանը.«Մուրադյանները Դիլիֆ գյուղի բնակիչներ են եղել, սակայն գյուղից արտագաղթել են մոտավորապես 17 տարի առաջ, երբ Դավիթ Մուրադյանի որդիները 7-8 տարեկան էին: Դավիթ Մուրադյանն արտագաղթել է գյուղից և բիզնես գործունեություն ծավալել Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում»:
Հովհաննես Գրիգորյանը հայտնեց, որ այսօր Ջրվեժում հուղարկավորել են Անդրանիկ Մուրադյանին: Ջրվեժում հուղարկավորելու պատճառն էլ այն է, որ Մուրադյաններն այնտեղ բնակարան ունեն. «Մուրադյանները, չնայած գյուղացիների հետ կապը պահպանում են, սակայն այստեղ բնակարան չունեն, այդ պատճառով էլ Անդրանիկ Մուրադյանին հուղարկավորել են Ջրվեժում»:
Մանրամասները՝ այստեղ