Դավիթ Օհանյանի՝ 45 միլիոնը գերազանցող դրամական միջոցները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը 45 միլիոն 667 հազար դրամ դրամական միջոցներ ունի: Այս մասին իմանում ենք Օհանյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Դավիթ Օհանյանի դրամական միջոցները 2015 թ. ընթացքում հետևյալ պատկերն են ունեցել: Տարեսկզբին նա հայտարարագրել էր 30 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար 700 ամերիկյան դոլար և 13 հազար 800 եվրո: արդեն տարեվերջին Օհանյանը հայտարարագրել էր ավելի քիչ գումար՝ 29 միլիոն 200 հազար դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար և 13 հազար եվրո:
Քաղաքապետի տեղակալի տարեկան եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 288 հազար դրամ և գոյացել աշխատավարձից:
Փոխքաղաքապետի որդին՝ Էդմոնդ Օհանյանը, նույն տարում հայտարարագրել է 1 միլիոն 500 հազար դրամ շահաբաժին և 9 միլիոն 605 հազար դրամի չափով նվիրատվություն՝ բնամթերքի տեսքով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: