Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Հավերժական խոստումների ժամանակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենաշատը ստում են ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո

Ուինսթոն Չերչիլի թևավոր դարձած այս արտահայտությունից լավ դժվար է բնութագրել ներկայի և ոչ միայն ներկայի հայաստանյան նախընտրական թոհուբոհով հեղեղված քաղաքական դաշտը։ Անշուշտ, ցանկացած նախընտրական գործընթաց ենթադրում է պոպուլիզմի և չափազանցված խոստումների որոշակի չափաքանակ քաղաքական բոլոր ուժերի կողմից։ Ընդ որում, պետք է շեշտել, որ ասվածը վերաբերում է և իշխանական, և ոչ իշխանական, և այսպես ասած, արմատական ընդդիմադիր քաղաքական ուժերին, պարզապես այդ խոստումների շեշտադրություններն ու բովանդակությունն է փոքր–ինչ այլ։
Հայաստանյան քաղաքական կյանքում գրեթե բոլոր նախորդ ընտրությունների նախընտրական քարոզչությունը համեմված է եղել հենց նման քարոզչությամբ և խոստումներով, որի չիրականացումն էլ իր հերթին բերել է հանրային խորը հիասթափության։ Որպես կանոն իշխանության կուսակցությունը կամ կուսակցությունները ամենագունավոր կերպով նկարագրելով իրենց ձեռքբերումները անդրադառնում են, այսպես ասած, առկա որոշ խնդիրների, որի շուտափույթ լուծումը խոստանում են ընտրություններում հաղթանակ տանելուց հետո։ Ընդ որում խնդիրների լուծում խոստանալով, տարբերություն չի դրվում անգամ խնդրի բովանդակության վրա և այս տրամաբանությամբ իշխանության կուսակցությունը տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն խոստանում է, ենթադրենք, «վերացնել» Աղետի գոտին, վերականգնել տնտեսությունը կամ առնվազն ապահովել տնտեսության պատշաճ աճ և զարգացում, բարձրացնել կենսամակարդակը, կենսաթոշակները, աշխատավարձերը և այլն։
Սակայն վերջիններիս տեղի չունենալուց հետո արդեն սկսվում է մեղավորների կամ օբյեկտիվ պատճառների փնտրտուքը, որոնք կարող են լինել համաշխարհային ճգնաժամը, միջազգային իրադրությունը, երբեմն որոշ գործիչներ։ Այստեղ սակայն խնդիրն այն է, որ իշխանության ներկայացուցիչ քաղաքական ուժերը նման արդարանալու խնդրի առաջ չէին կանգնի, եթե իրապես էլ իրենց նախընտրական քարոզչությունը տանեին երկրի ներքին, արտաքին, տնտեսական ու սոցիալական իրական վիճակը հաշվի առնելով, ինչը թույլ կտար առնվազն անիրատեսական հայտարարություններ չանել, իսկ ձախողվելուց հետո պատճառներ չորոնել։ Հակիրճ ձևակերպմամբ կարելի է ասել, որ լավագույնը կլիներ այն, որ իշխանության կուսակցությունը քաղաքական կամք և ազնվություն դրսևորեր և խոսեր միայն իրապես հաղթահարելի խնդիրների շուրջ։
Ոչ իշխանական ուժերի պարագայում քարոզչության վիճակը փոքր–ինչ այլ է։ Որպես կանոն հայաստանյան գրեթե բոլոր ընդդիմությունները նախընտրական շրջանում սկսում են հանդես գալ երկիրն ու ժողովրդին «չար ու հանցագործ, թալանչի վարչակարգից ազատելու» դիրքերից։ Սակայն նման «փրկիչներն» իրենց հերթին առնվազն իրատեսական չեն գնահատում ոչ իրենց ուժերն ու ռեսուրսները, և ոչ էլ հասարակության մեջ առկա տրամադրությունները։ Արդյունքում իշխանափոխության չափազանցված նպատակի շուրջ քարոզչություն տանելով և խոստումներ տալով, սովորաբար այս ուժերը հազիվհազ հաղթահարում են խորհրդարանի անցողիկ շեմը, ինչը բնականաբար բերում է նրան, որ հասարակական մի լայն զանգված ուղղակի այլևս հավատ չի ընծայում ընդդիմության կամ ոչ իշխանական ուժերի հնարավորություններին և ոչ էլ նրանց տված խոստումներին։ Նման իրավիճակն արդեն բերում է հասարակության անտարբերությանը և ընտրական, և ընդհանրապես երկրում կատարվող քաղաքական գործընթացների նկատմամբ։
Այս տեսանկյունից թերևս պետք է շեշտել, որ առնվազն նման քարոզչության անցյալի դասերը նկատի ունենալով, առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողները առնվազն պետք է հրաժարվեն բուտաֆորային քարոզարշավի խոստումներից՝ հանրային հիասթափությունից խուսափելու համար, սակայն քաղաքական դաշտում ներկայում առկա մտայնությունները նման հույսեր քիչ են ներշնչում։ Կփոխվի ինչ–որ բան առաջիկայում, թե ոչ, կերևա շատ մոտ ապագայում։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: