Ռուս մոդելը պատմել է, թե ինչպես է փախել բռնակալ ամուսնուց տարիներ շարունակ սեքս ստրկության ենթարկվելուց
«Андрей Малахов. Прямой эфир» հաղորդաշարի ժամանակ ռուս մոդել Նատալիա Սերեբրին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել դիմել փախուստի բռնակալ ամուսնու տնից: Նատալիայի խոսքերով ծանոթության առաջին տարին ամուսինը իրեն շրջապատել է սիրով, ուշադրությամբ և ասել է, որ ցանկանում է երեխաներ ունենալ: Նրա ամուսինը՝ Վյաչեսլավ Րեպինը 7 տարով մեծ էր կնոջից, նրան միշտ ծաղրում էր և 6 տարի շարունակ ստրկության մեջ է պահել: Նատալիան օրեր շարունակ սոված էր մնացել, որի պատճառով ընկել էր հիվանդանոց: Հիվանդանոցից նրան հաջողվել էր փախուստի դիմել: