Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Եթե Գագիկ Ծառուկյանը համագործակցի Սեյրան Օհանյանի հետ, ապրիլյան պատերազմի հարցերի բեռը կվերցնի իր վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը

– Ընտրություններին մնացել է մոտ երկու ամիս, բայց ընտրապայքար, որպես այդպիսին, դեռ չի սկսվել: Ինչո՞ւ:

– Կա նոր ընտրական օրենսգիրք, որը, ըստ էության, նախատեսված է բավականին լուրջ, կայացած կուսակցությունների համար: Բացառությամբ մեկ–երկու, առավելագույնը երեք կուսակցության, մյուսները ընտրություններին մասնակցելու ձևին վերաբերող նոր ԸՕ–ի առաջադրած պայմաններին չեն բավարարում: Հիմա կուսակցությունները պետք է ներկայացնեն ոչ միայն կուսակցական ցուցակներ, այլև ամեն մի ընտրատարածքի համար առանձին ռեյտինգային ցուցակ: Իսկ մեզանում գործող կուսակցությունների անդամների ընդհանուր թիվը, եթե ազնիվ լինենք, առավելագույնը մեկ–երկու տասնյակ է: Ուստի բոլորը հայտնվել են ծանր վիճակում, բացառությամբ ՀՀԿ–ի, որը, ունենալով իշխանական բավականին լուրջ լծակներ, այդ հնարավորությունն ունի: Ուստի դեռ հարց է՝ արդյոք ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները կարո՞ղ են միավորվել, որպեսզի միասնաբար կատարեն ԸՕ պահանջները, ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը և լուրջ մրցակցություն ցույց տան իշխող քաղաքական կուսակցությանը: Թեպետ միգուցե նրանց նկատառումները բացառապես պայմանավորված են հետընտրական գործընթացներով: Այսինքն՝ ընտրություններից հետո այնպես անել, որ լինեն ներքաղաքական լուրջ սրացումներ, որոնց արդյունքում հնարավորություն կունենան որոշել կամ ձևակերպել իրենց նպատակներն ու ցանկությունները:
– Մի քանի օր առաջ Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն: Հաշվի առնելով Ձեր ասածը, արդյոք նրա վերադարձով կլինե՞ն լուրջ փոփոխություններ:

– Այս դեպքում էլ պետք է ազնիվ լինենք՝ ցանկանում ենք, թե ոչ, Գ. Ծառուկյանը միակ անձն է, որ ժամանակին կարողացել է իր շուրջը համախմբել բավականին լուրջ մարդկանց և մարզերում ստեղծել մրցունակ կառույցներ: 2015թ. փետրվարի 12–ից հետո ոչ ոք չկարողացավ քաղաքական դաշտում զբաղեցնել այն տեղը, որն ուներ նա: Նա շատ լավ կարողացավ հիմնավորել 2015 թ. փետրվարի 12–ից հետո իր դուրս գալը մեծ քաղաքականությունից և հիմա նույնքան ճկուն ձևով կարողանում է հիմնավորել, թե ինչու է վերադառնում: Ու նա ունի բավականին մեծ շանսեր՝ կարճ ժամանակում ձևավորելու հստակ գործող կառույցներ, մասնակցելու և լուրջ մրցակցություն ցույց տալու ՀՀԿ–ին: Ուստի այդ առումով պետք է ողջունել այն, ինչ տեղի է ունենում: Այլապես ունենալու էինք բացառապես մեկ կուսակցությամբ ընտրություններ:

– Ընդդիմադիր դաշտում այսօր ուրվագծվում է մեկ այլ, քիչ թե շատ, լուրջ բևեռ՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Այդ դաշինքը ի՞նչ շանսեր ունի:

– Բավականին դժվար է այդ հարցին պատասխանել մի քանի պարզ պատճառով: Նախ, մենք չգիտենք, թե Ս.Օհանյանին առնչվող ի՞նչ կարգի խնդիրներ պետք է դուրս գան օրակարգ: Մենք ունեցել ենք ապրիլյան պատերազմ: Կան քննադատելի և իրականությանը համապատասխանող բացթողումներ, որոնց հիմնական պատասխանատուն ո՞վ է եղել:

– Գերագույն գլխավոր հրամանատարը:

– Կար նաև պաշտպանության նախարար, ով արդյոք ամեն ինչը ճի՞շտ է զեկուցել գերագույն գլխավոր հրամանատարին:

- – Կար նաև պաշտպանության նախարար, ով արդյոք ամեն ինչը ճի՞շտ է զեկուցել գերագույն գլխավոր հրամանատարին: Շատ կարևոր հարց է: ՊՆ առանձին լուրջ կառույց է, որը, համենայնդեպս, խաղաղ պայմաններում իր բոլոր ենթակառուցվածքների հետ տարվող աշխատանքներում, դրանց ռազմական տեխնիկայի ապահովման գործում և շատ այլ խնդիրներում բավականին ինքնուրույն է: Արդյոք ի հայտ կգա՞ն նման հարցեր, թե՞ ոչ: Դրանց պատասխանները կա՞ն, թե՞ չկան: Երկրորդ, ինչո՞ւ ժամանակին չեն բարձրացվել այն բոլոր հարցերը, որոնք այսօր բարձրացվում են: Կարող է արդարացում լինել, թե որպես զինվորական և այլն: Բայց ի՞նչն է փոխվել: Որպես զինվորական, դուք հասարակությանը խաբո՞ւմ էիք, կամ ինքներդ չէի՞ք տեսնում: Եթե չէիք տեսնում, ապա ինչով կհիմնավորեք, որ այսուհետ կտեսնեք: Եվ արդյոք այդ դաշինքը, որ ձևավորվում է, հնարավորություն կունենա՞ այս կարճ ժամանակահատվածում հասարակությանը նախ համոզել իր ճշմարտացիության մեջ, ապա բավարարել ԸՕ բոլոր պահանջները: Եվ որտեղի՞ց պետք է առաջանան այն ֆինանսական միջոցները, որ ուզենք, թե չուզենք, անհրաժեշտ են նախընտրական գործընթացները կազմակերպելու համար:

– Խոսվում է, որ հնարավոր է Օհանյան–Ծառուկյան տանդեմ: Դա որքանո՞վ է հավանական:

– Անկեղծ պատասխանեմ՝ հավանական չէ, որովհետև Ծառուկյանը չի կարող իր վարկանիշը հարվածի տակ դնել: Նրա վարկանիշը հիմնականում ձևավորվել է այն առանցքի շուրջ, որ ցանկացած գործունեության մեջ արդար է, ազնիվ և անձնական շահ չի հետապնդում: Այս պարագայում նրան կուղղվեն հարցեր՝ պայմանավորված ուրիշ մեկով, և այդ հարցերի պատասխանները նա դժվար թե ունենա: Նրան ամենևին պետք չէ ապրիլյան պատերազմի հարցերի բեռը վերցնել իր վրա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: