Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram теперь доступен на Wildberries!Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма
Видео

Ո՞վ եք դուք՝ ըստ մայաների հորոսկոպի

1. Չեն. հունվարի 2-21-ը: Սրանք գիշերվա մարդիկ են: Նրանց էներգիա սկսվում է աճել միանգամից այն բանից հետո, երբ արևը մայր է մտնում: Լիալուսինը նրանց հիասթափեցնում է, դարձնում վայրի և անհավանական նպատակասլաց:

2. Յաշ. հունվարի 22-ից փետրվարի 10-ը: Այս մարդկանց վարքագիծը նկատելիորեն ղեկավարվում է Վեներա մոլորակի կողմից: Հենց այդ մոլորակն է այս մարդկանց նվիրել բնածին սեր բնության նկատմամբ: Այս մարդիկ նուրբ են և հոգատար: Նրանք շատ լավ դիվանագետներ և բանակցողներ կարող են դառնալ: Նրանք ծնված են կոնֆլիկտները հարթելու և կողմերին հաշտեցնելու համար: Նրանց ամենաբարձր արժեքը ներդաշնակությունն է:

3. Սակ. փետրվարի 11-ից մարտի 2-ը: Նրանք լավագույնս աշխատում են և իրենց դրսևորում կեսօրին: Նրանց առավել համապատասխանում է ցերեկային ժամանակը: Նրանք մեծանում են արևի հետ, շատ աշխատասեր են և միշտ իրենց վրա պարտականություն են վերցնում անել ցանկացած ծանրության գործ: Նրանց սիրելի ուղղությունը հյուսիսն է, իսկ թալիսմանը՝ գորտը: Նրանք ուժեղ են և ճկունություն են ցուցաբերում, ինչպես այդ կենդանիները: Ամենից շատ նրանք գնահատում են արագ փոփոխությունները:

4.Կեն. մարտի 3-22-ը: Նրանք սիրում են բնությունը և հաճախ են շրջապատող միջավայրը պաշտպանող ակտիվիստ դառնում: Նրանց կիրքը կրակն է, սիրելի գույնը՝ կարմիրը, գլխավոր արժեքը՝ էներգիան և ուժը: Մայաներն այդ մարդկանց խորհուրդ էին տալիս առավել շատ ժամանակ անցկացնել բնության մեջ, հատկապես՝ անտառում: Դա նրանց կօգնի ավելացնել լավատեսությունն ու նոր էներգիայով լցվել:

5. Մակ. մարտի 22-ից ապրիլի 11-ը: Այս մարդիկ սիրում են գաղտնիքներ, խորհրդավորություն և գլուխկոտրուկներ: Իհարկե, նրանք իրենց ներքին աշխարհը թաքցնում են արտաքին աշխարհից: Նրանց թվում է, որ այս աշխարհի գլխավոր արժեքը գիտելիքն է: Նրանց սիրելի թիվը 3-ն է: Այս թիվը միաժամանակ հավասարակշռության և աստվածայինի սիմվոլն է:

6. Կանկին. ապրիլի 12-ից մայիսի 1-ը: Նրանք մյուս մարդկանցից առավել շատ զգում են երկրի և արևի նկատմամբ սերը: Նրանք անհրաժեշտ են համարում շատ աշխատել երջանկության հասնելու համար: Եթե նրանք սկսում են որևէ գործ անել, երբեք չեն հանգստանա, մինչև այն չավարտեն: Այդ մարդկանց հոգեպես համապատասխանում են շները: Ինչպես այդ կենդանիները, նրանք հայտնի են իրենց հավատարմությամբ, նվիրվածությամբ և բնավորության ուժեղությամբ:

7. Մուվան. մայիսի 2-21-ը: Այս մարդիկ շատ հակասական են: Նրանք միանգամից երկու հովանավորող տարր ունեն՝ կրակ և ջուր: Ի՞նչ է տեղի ունենում, երբ նրանք միավորվում են: Կայծակ: Նրանք լի են էներգիայով: Միշտ չէ, որ նրանք ի վիճակի են ղեկավարել այն և հակված են իմպուլսիվ քայլերի և չմտածված որոշումների:

8. Պէկս. մայիսի 22-ից հունիսի 10-ը: Այս մարդիկ ի ծնե լիդերներ են: Նրանք. որպես կանոն, շարժվում են միայն ուղիղ և միայն առաջ:

9. Կայաբ. հունիսի 11-30-ը: Նրանք լուսնի մարդիկ են: Նրանք պաշտում են հոգևոր ամեն ինչ և հասկանում ամենադժվարը: Նրանք հաճախ առանձնանում են աշխարհի նկատմամբ խորը հայացքներով: Նրանք բոլորից լավ են կարողանում կարդալ տողատակերը և դեռ երիտասարդ տարիքից աչքի են ընկնում իրենք խելացիությամբ:

10. Կումկու. հուլիսի 1-20-ը: Նրանք ի ծնե քաղաքական գործիչներ են և մանիպուլյատորներ: Նրանք պաշտում են դեբատները, հայտնի են իրենց ինտելեկտով և խելացիությամբ: Նրանց համար չկա ավելի քաղցր բան, քան հաղթանակն ինտելեկտուալ հաղթարշավում: Նրանք շատ արագ են մտածում, արագ կայացնում որոշումներ: Կարողանում են շատ հեշտ հարմարվել: Փոփոխությունները երբեք չեն վախեցնում նրանց, իսկ իշխանությունը միշտ ձգում է նրանց:

11. Վեյեբ. հուլիսի 21-25-ը: Մայաներն այս ժամանակահատվածում ծնվածներին համարում էին իսկական անոմալիա: Նրանք աշխարհ են գալիս՝ դրան ներդաշնակություն բերելու համար, իսկ մարդկանց՝ զիջումների գնալու և համաձայնության հասնելու կարողություն բերելու համար: Նրանք հավասարակշռված, ինտելեկտուալ մարդիկ են: Միակ բանը, որ չեն կարողանում հանդուրժել, բացասականն է: Որտեղ էլ նրանք հայտնվեն, նրանց միշտ ուղեկցում է հաջողությունը: Իսկ մարդիկ ուրախ են տեսնել նրանց:

12. Պոպ. հուլիսի 26-ից օգոստոսի 14-ը: Նրանք լիդերներ են: Նրանց կիրքը մեծ չափերն ու գաղափարներն են: Նրանք իրենց հարմարավետ են զգում միայն այն դեպքում, երբ զբաղված են որևէ տարօրինակ գործով:

13. Վու. օգոստոսի 15-ից սեպտեմբերի 3-ը: Այս մարդիկ շատ նման են նրանց, ովքեր ծնվել են հունվարի 2-21-ն ընկած ժամանակահատվածում: Նրանց ժամանակը գիշերն է, գլխավոր հատկանիշը՝ խելացիությունը: Նրանք կարողանում են նաև էներգիա ստանալ արևից:

14. Սիպ. սեպտեմբերի 4-23-ը: Այս մարդիկ հայտնի են իրենց մեծահոգությամբ և երախտագիտությամբ: Նրանց ուժն ազնվության և արդարության կարիքի մեջ է: Սիրելի վայրն անտառն է: Նրանք սովորաբար կյանքում մեծ հաջողությունների են հասնում և հարգանք ունեն շրջապատում:

15. Սոտց. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 13-ը: Նրանք հեշտությամբ հարմարվում են ցանկացած նոր միջավայրի և անհարմարություն ընդհանրապես չեն զգում: Իրենց շատ լավ են զգում երկու տարերքներում՝ օդ և ծով: Ինչով էլ զբաղվեն կյանքում, միևնույն է՝ իրենց հարմարավետ են զգալու: Նրանց գաղտնիքը կյանքի նկատմամբ հատուկ՝ «թեթև» վերաբերմունքն է: Նրանք պետք է ուշադիր լինեն, քանի որ շատերը նախանձում են նրանց և բաց չեն թողնի նրանց կյանքը փչացնելու հնարավորությունը՝ պարզապես չարությունից դրդված:

16. Սեկ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 2-ը: Միայն նրանք են կարողանում խնդիրներն այդպես արդյունավետ լուծել: Միայն նրանք կարող են միանգամից մի քանի լուծում գտնել «անլուծելի» խնդրի համար: Իրենց գործընկերների համար նրանք իսկական նվեր են, քանի որ միշտ գիտեն՝ ինչ անել, ուր շարժվել և ինչով կարելի է զբաղվել, իսկ ինչով՝ ոչ:

17. Կսուլ. նոյեմբերի 3-22-ը: Այլ անձանց համար այս մարդիկ հավատարմության, նվիրվածության և ընկերասիրության դրսևորում են: Նրանք շատ ուժեղ են, ինքնավստահ, իսկ նրանց գլխավոր արժեքն իրենց ընտանիքն է:

18. Յակսկին. նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 12-ը: Նրանց նպատակն ու առաքելությունն այլ աձանց օգնելը, նրանց մթից և հիվանդությունից պաշտպանելն է: Հաճախ մարդիկ հենց նրանց մոտ են գալիս՝ իրենց հուզող հարցերի վերաբերյալ զրուցելու, նաև արտասվելու: Նրանց թերություններից մեկը վճռական չլինելն է:

19. Մոլ. դեկտեմբերի 13-ից հունվարի 1-ը: Նրանք մարդիկ են, ովքեր մյուսներին երջանկություն և բարեկեցություն են բերում: Մայաները նրանց դիմում էին, երբ ուժ էին խնդրում: Նրանք հաճախ ուժեղ լիդերներ են դառնում: