Սեքս դիրքեր, որոնք կխենթացեն ձեր զուգընկերոջը...Նրանց համար, ովքեր սիրում են բազմազանություն.
Կին-տղամարդ հարաբերությունների կարևոր կողմերից է ինտիմ կյանքը: Այն ունի իր յուրահատուկ կանոններն ու նրբերանգները: Ինտիմ հարաբերությունները չեն հանդուրժում միօրինակություն:
Սեքսոլոգների պնդմամբ՝ տարբեր սեքսուալ դիրքերը թույլ են տալիս բազմազանություն մտցնել ինտիմ հարաբերություններում, դարձնլ դրանք ավելի հարուստ և հագեցած: Տարբերակների լիությունը հնարավորություն կտա ընտրել հենց այն, ինչը համապատասխան կլինի զույգերին՝ ըստ ֆիզիկական և անատոմիական կառուցվածքի:
Մարդկային մարմնի հնարավորությունները թույլ են տալիս փորձել ամենատարբեր սեքսուալ դիրքեր:
Ճիշտ ընտրված սեքսուալ դիրքերը կօգնեն լուծել անատոմիական անհամապատասխանության խնդիրը, մերձեցումը դարձնել հատկապես գրգռող և հաճելի, իսկ կնոջը՝ ստանալ բավարարություն: Միօրինակ դիրքերի դեպքում սեքսը ոչ լիարժեք է լինում, ինչի հետևանքով զուգընկերները հաճախ կորցնում են հետաքրքրությունը միմյանց նկատմամբ:
Բացի այդ, կանանց մեծ մասին համապատասանում են այն դիրքերը, որոնք հնարավորություն են տալիս գրգռել էրեգոն գոտիները լավագույն կերպով: Նրանցից ոմանց համար այդպիսին են դիրքերը, որի դեպքում իրար են հպվում կլիտորը և առնանդամը, մյուսիների համար՝ արգանդի փողը և առնանդամի գլխիկը:
Բուժական սեքս
Գոյություն ունեն նաև սեռական դիրքեր տարբեր ինտիմ խախտումներից ազատվելու համար, դրանք կիրառվում են նաև սեքսի ժամանակ ցավային զգացողություններից ազատվելու համար: Դիրքերի բազմազանությունն օգնում է հաճույք ստանալ նույնիսկ նրանց, ովքեր չեն կարող ակտիվ լինել մերձեցման ժամանակ՝ տարած ծանր հիվանդության կամ սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով:
Ամուսինների հարաբերություններում առկա հոգեբանական խնդիրները կարելի է լուծել այն դիրքի շնորհիվ, երբ կինը վերևից է, օրինակ՝ «հեծյալի» դիրքի: Այդ էրոտիկ դիրքը բնութագրվում է կնոջ տիրող դերով այն դեպքում, երբ տղամարդու ակտիվությունը նվազագույնի է հասցված: Սեքսի այդ դիրքը հնարավորություն է տալիս կնոջը իրականացնել ձգտումը լինել առաջնորդ հարաբերություններում և կազատի առօրյա կյանքում տղամարդուն որոշակիորեն ճնշելու մղումից:
Ստեղծագործական մոտեցում
Դիրքն ընտրելու ժամանակ ցանկալի է մոտավորապես «պայմանավորվել», որ այն ընդունելի լինի երկուսի համար էլ, քանի որ որոշ դիրքեր ոմանց համար կարող են թվալ նվաստացուցիչ կամ անընդունելի ինտիմ հարաբերություններում:
Եթե սեքսուալ դիրքը չի բավարարում զույգից ոչ մեկին, այլ օրինակ է վերցվել որևէ ֆիլմի կամ գրքի սյուժեից, ապա չարժե այն փորձել: Ամենևին կարիք չկա կյանքում մարմնավորել այն դիրքերը, որոնց մասին տեղեկացել եք գրքից կամ կինոէկրանից: Դրան պետք է ստեղծագործաբար մոտենալ և հարմարեցնել դիրքերը՝ համապատասխան ձեր ֆիզիոլոգիական յուրահատկությունների և պահանջմունքների:
Անատոմիայի յուրահատկությունները
Անատոմիական կառուցվածքը մարդկանց, մասնավորապես՝ կանանց մոտ, շատ տարբեր է, և զույգեր՝ միանման ներքին օրգանների համակցությամբ չկան, ուստի անհրաժեշտ է ընտրել հենց այն դիրքերը, որոնք առավելագուն հաճույք կպատճառեն զուգընկերներից յուրաքանչյուրին:
Գոյություն ունեն սեքսուալ դիրքերի 6 հիմնական տեսակներ՝ կինը ներքևում, կինը վերևից, սեքս կողքի վրա, տղամարդը կնոջ ետևից, կանգնած դիրքեր կամ նստած՝ դեմքով զուգընկերուհու դիմաց և խաչաձև դիրքեր: