Ինչպես է կնոջ կտրված գլուխը հայտնվել «մամայի բալայի» պայուսակում.նոր մանրամասներ դաժան սպանությունից
Ըստ խորթ հոր՝ տղայի եւ նրա մոր միջեւ յուրահատուկ կապ կար, որը նորմալ չէր:
26-ամյա Եվգենի Բայրակթարը ձերբակալվել է կնոջ կտրած գլուխը իր պայուսակում հայտնաբերելվուց հետո: Նա խոստովանել է, որ սպանել է աղջկան եւ թաղել մարմնի մյուս մասերը 50 կմ հեռավորության վրա: Սակայն նրա խորթ հայրը պատմել է, որ չնայած դաժան սպանությանը՝ Ժենյան իր ողջ կյանքի ընթացքում մամայի բալա է եղել,- հայտնում է The New York Post- ը:
Հիշեցնենք, որ Ժենյան ձերբակալվել է փետրվարի 22-ին, 27-ամյա ճապոնուհի Սակի Կոնդոյի սպանության կասկածանքով: Տղան Ճապոնիայում ճանապարհորդելու ընթացքում ծանոթացել է աղջկա հետ և հրավիրել այն տունը, որը նա վարձել էր Օսակայում: Հանցագործը ձերբակալվել է, երբ նա տեղափոխվում էր մեկ այլ բնակարան, իր հետ տանելով ճամպրուկ, որի մեջ գտնվում էր աղջկա գլուխը:
Կասկածյալը ծնվել է Օդեսայում եւ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ` ինը տարեկան հասակում, երբ մայրը ամուսնացել է Տեխասի ինժեների հետ, ում հանդիպել է սոցիալական ցանցերի միջոցով: Բեննի Դեյսին եկել է իր ապագա հարսնացուին այցելելու:Ռեժինան իր որդու հետ ապրում էր փոքրիկ երկու սենյականոց բնակարանում, ուստի Բենին տանում է նրանց իր տուն: Բայց նա խոստովանում է, որ չի կարողացել ընկերանալ տղայի հետ :
«Նա մամայի բալա էր: Եթե մենք ճաշում էինք և նրան դուր չէր գալիս սնունդը, մայրը անմիջապես նոր ուտելիք էր պատրաստում նրա համար , եւ դա այն պարագայում, երբ մենք շատ գումար չունեինք: Նրանց միջև յուրահատուկ կապ կար»,-պատմել է խորթ հայրը: