Եղիշե Մարգարյանը մոտ կես միլիոն դոլարի փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մարգարյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու բնակարան, հողամաս ու բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նրան է պատկանում նաև «VOLKSWAGEN GOLF 2.0 I» մակնիշի ավտոմեքենան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է բաժնեմաս՝ 5 հազար ու 50 հազար դրամի չափով: Նախորդ տարի նաև փոխառություններ է հանձնել, որոնք կազմել են 74 միլիոն դրամ ու 270 հազար ամերիկյան դոլար:
Դրամական միջոցներն էլ կազմել են 23 միլիոն դրամ, 33 հազար ԱՄՆ դոլար, 6500 եվրո ու 50 հազար ռուբլի, իսկ եկամուտները՝ 3 միլիոն 762 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում