Արամ Սուքիասյանը որպես հեղինակային վարձատրություն 2 միլիոն դրամից ավելի գումար է ստացել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի եկամուտների մի մասը՝ 2 միլիոն 308 հազար դրամը, գոյացել է հեղինակային վարձատրությունից: Այս մասին իմանում ենք Սուքիասյանի՝ 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Ինչպես տեղեկանում ենք հայտարարագրից՝ Տարոն Մարգարյանի տեղակալի 2015 թ. տարեկան եկամուտները կազմել են 6 միլիոն 620 հազար դրամ և գոյացել 4 միլիոն 312 հազար դրամ տարեկան աշխատավարձից ու 2 միլիոն 308 հազար դրամ հեղինակային վարձատրությունից: Նրա տարեկան դրամական միջոցներն էլ կազմել են 25 հազար ԱՄՆ դոլար:
Արամ Սուքիասյանի կինը՝ Լուսինե Դոլինյանը, նույնպես հայտարարագրել է 25 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Նրա տարեկան եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 259 հազար դրամ, որից 1 միլիոն 830 հազար դրամը աշախատավարձն է, իսկ 429 հազար դրամը հեղինակային վարձատրություն: Բացի այդ Սուքիասյանի կինը 2015 թ. 9 միլիոն դրամով «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: