Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики
uncategorized

Մասնակի լուծումներ՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի 2012թ. հունիսի 23–ի A/HRC/20/L. 13 բանաձևը սահմանում է, որ «Մարդու` ցանցից դուրս իրավունքները հավասարապես պետք է պաշտպանվեն նաև առցանց միջավայրում», իսկ սահմանափակումները պետք է հետապնդեն «օրինական նպատակ» (ICCPR, Article 19 (3), ECHR, Article 10 (2)): Այս բանաձևերը, որպես սկզբունք, ընդգրկվել են տեղեկատվական անվտանգության վերաբերյալ նոր ռազմավարության փաստաթղթում: ՀՀ–ում տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտի զարգացման և կարգավորման նպատակով ռազմավարական փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը տեղ է գտել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ներկայացված նոր նախագծում:

Նախագծում նշվում է, որ 20–րդ դարի կեսերից աճել է տեղեկատվական ոլորտի, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը և դրանց ներթափանցման աստիճանը անձի, հասարակության ու պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներում՝ դառնալով ռազմաքաղաքական և սոցիալ–տնտեսական ազդեցիկ գործոն:

Ըստ նախարարության՝ տեղեկատվական ոլորտում առկա մարտահրավերների և սպառնալիքների արդյունավետ լուծումը մեծապես պայմանավորված է պետության կողմից այս ուղղությամբ արդյունավետ քաղաքականություն որդեգրելու և ոլորտում առկա խնդիրներին արագ արձագանքելու հանգամանքով. «Այս համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ թեև տեղեկատվական անվտանգության ոլորտում ընդունվել են առանձին հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրավական ակտեր, այնուամենայնիվ տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա խնդիրները ստացել են մասնակի լուծում: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ ՀՀ նախագահի 2017 թ. հոկտեմբերի 23–ի «ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ–146–Ա կարգադրության հաստատված հայեցակարգում հստակ արձանագրվել է տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության ռազմավարության ու ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մշակման անհրաժեշտությունը»:

Նախարարությունը ներկայացրել է նաև ռազմավարական հիմնական ուղղությունները, որտեղ ընդգծվել է, որ տեղեկատվական անվտանգության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է մասնավորապես ապատեղեկատվության տարածման, ազգամիջյան ատելություն սերմանող տեղեկատվության տարածման հակազդման, հանրամատչելի տեղեկատվության հասանելիության և այլ ուղղություններով:

Ռազմավարության հիմնական սզբունքների մեջ է մտնում տեղեկատվական տիրույթում անհատի հիմնական իրավունքների ու ազատությունների ապահովման ու պաշտպանության մակարդակի բարձրացումը: Սկզբունքների մեջ է մտնում նաև հանրային իրազեկման, միջազգային համագործակցության ենթակառուցվածքների ձևավորումը, ինչպես նաև՝ օգտվողների տեղեկատվական անվտանգության մակարդակի բարձրացումը:

Նախագծով նախատեսվում է նաև ձևավորել անվտանգ, դիմակայուն, մշտապես արդիականացվող, ներառական կիբեռանվտանգության ապահովման համակարգ /տեխնիկական և կառուցվածքային/, որը տարածվում է ՀՀ ամբողջ տարածքով և ներառական է, նպաստում է վստահելի և կանխատեսելի կիբեռտարածքի ձևավորմանն ու պաշտպանմանը: Նախագիծը ենթադրում է նաև համացանցից օգտվելու գործընթացի պատշաճ կանոնակարգում և խստորեն վերահսկում, համացանցի միջոցով անթույլատրելի ներթափանցումներից, «վիրուսներից», ՍՊԱՄ նամակագրությունից և այլ վնասաբեր գործունեությունից պաշտպանվելու միջոցառումների իրականացում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում