Դեսպանն ու պարտատոմսերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագիրը բավականին սեղմ է: Դրանից տեղեկանում ենք, որ Աղաջանյանը նախորդ տարվա սկզբին ունեցել է 11 միլիոն 504 հազար դրամի չափով պարտատոմսեր, որոնց տարվա ընթացքում ավելացել է ևս 25 միլիոն 935 հազար դրամի չափով պարտատոմս: Արդյունքում՝ տարեվերջին դեսպանը հայտարարագրել է 36 միլիոն 900 հազար դրամի չափով պարտատոմսեր:
Դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 1 միլիոն 42 հազար դրամ և 50375 եվրո: Տարեսկզբին, իհարկե, եվրոն ավելի շատ է եղել՝ 75 հազար 709, իսկ դրամն ավելի քիչ՝ ընդամենը 11 հազար: Տարեկան եկամուտները ստացվել են միայն «չոր» աշխատավարձից ու կազմել 41 հազար 154 եվրո:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում