Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

«Սպասված և չսպասված» թեկնածուները խառնել են ՀՀԿ–ական պատգամավորի սպասումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ երկու տարի առաջ Գագիկ Ծառուկյանի փակած քաղաքական էջը նորից բացելը և ապրիլի 2–ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցության հայտ ներկայացնելը ինչ–որ տեղ նաև ՀՀԿ–ին նետված ձեռնոց էր, քանի որ հենց իշխող կուսակցության «ջանքերի» հետևանքով էր, որ հզոր հասարակական ու տնտեսական գործիչը որոշում կայացրեց հեռանալ քաղաքականությունից և այլևս չմասնակցել հայաստանյան որևէ ներքաղաքական գործընթացների:
Այս օրերին տարբեր քաղաքական վերլուծաբաններ սկսել են կանխատեսումներ անել, թե այնուամենայնիվ, որ կուսակցություններին կհաջողվի քաղաքական ապաստան ստանալ Ծառուկյանական դաշինքում, բայց դեռևս բաց է մնում հարցը, թե արդյո՞ք այն մեծ հաշվով չհարվածեց ՀՀԿ–ի իմիջին, միևնույն ժամանակ նեղացնելով նաև իշխող կուսակցության ազդեցությունների շրջանակները:
ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ սահմանադրական բարեփոխումների և նոր Ընտրական օրենսգրքի շնորհիվ քաղաքական բոլոր ուժերն ու գործիչները հնարավորություն են ստացել մասնակցել ընտրություններին, ինչը խոսում է ընտրական գործընթացների հանդեպ կորցրած հավատը վերականգնելու մասին:
«Այս ընթացքում մենք տեսանք, որ բազմաթիվ դաշինքներ ձևավորվեցին և բազմաթիվ սպասված և չսպասված անձինք և քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ մասնակցելու են առաջիկա ընտրություններին: Դա փաստում է, որ հասարակության մոտ ընտրությունների միջոցով որոշակի պրոցեսների մեջ մնալու և քաղաքական գործընթացներին մասնակցելու հավատը վերականգնվել է կամ ակտիվացել է: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա ես բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ չզբաղվելը նրա անձնական որոշումն է եղել, իսկ հիմա, որն ամենակարևորն է՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ փակված էջը բացել է»,– ասում է Հ. Սահակյանը:
Պատգամավորի կարծիքով առաջիկա գործընթացներին մասնակցելով, բոլորը հնարավորություն ունեն ներկայանալ ու ներկայացնել իրենց ծրագրերը, իսկ հետ նայել և խոսել անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ ճիշտ չէ: Խոսելով իր խոսքով՝ «սպասված և չսպասված» թեկնածուների մասին, Հ. Սահակյանն ասաց, որ «սպասվածները» բոլորին հայտնի մարդ–կուսակցություններն են, որոնք նախագահական ընտրությունների ժամանակ ակտիվանում են և սկսում են ամպագոռգոռ հայտարարություններով հանդես գալ:
«“Չսպասվածներն” ավելի ծանրակշիռ քաղաքական ուժերն են: Այսօր քաղաքական խճանկարն ամբողջությամբ արդեն պարզ է և կարծում եմ առաջիկայում ամեն ինչ ավելի պարզ կլինի: Ես չէի սպասում նաև, որ կուսակցությունները նորից չորս հոգով կսկսեն հինգ երգ երգել: Օրինակ՝ ով էր սպասում, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարություն անի, հետո իր ամենամոլի ջատագովն ասի, որ դա իրենց քաղաքական ուժի ընդհանուր տեսակետը չէ: Այստեղ մեր մտածելակերպի և սպասումների միջև տարբերություն կա»,– ասում է Հ. Սահակյանը:
Ճշտող հարցին, թե՝ «չսպասված թեկնածու» ասելով արդյո՞ք նա նկատի չունի Սեյրան Օհանյանին, պատգամավորն ասաց, որ այս փուլում անուններ մասնավորեցնելը և հնչեցնելը ճիշտ չէ, քանի որ իր կարծիքով հարկավոր է զգոն և խնամքով լինել սեփական տեսակետներն արտահայտելիս:
Շարունակելով ՀՀԿ–ի «սպասումների» թեման, փորձեցինք պարզել, թե Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու սպասումներ կայի՞ն արդյոք Հանրապետական կուսակցությունում, սակայն պատգամավորն ասաց, որ այդ մասով ինքը որևէ քննարկման չի մասնակցել, սակայն ինքն անձամբ կարծում է, որ դա յուրաքանչյուր քաղաքական կամ հասարակական գործչի որոշումն է:
«Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ բացել է փակված էջը և որոշել է մասնակցել ընտրություններին: Եվ ժողովուրդն ինչ չափով իր քվեն վստահի Գագիկ Ծառուկյանին, այն չափով էլ կլինի նրա մասնակցությունը քաղաքական գործընթացներին»,– խոսքը եզրափակեց Հ. Սահակյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: