Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
uncategorized

Էլեկտրոնային առողջապահության համակարգը գուցեև հուսալի է, բայց՝ թանկ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ վերջին շրջանում ակտիվ բողոքում էին Գյումրու մի խումբ ատամնաբույժներ: Վերջինների բարձրացված հարցերին անգամ պարզաբանում էր տրվել հենց ՀՀ առողջապահության պաշտոնական կայքում՝ նշելով, որ այն միանգամայն հուսալի է, իսկ համակարգում քաղաքացու անձնական տվյալները՝ պաշտպանված:

Համակարգը գուցեև հուսալի է, բայց միևնույն ժամանակ՝ թանկ: Թանկ է այն առումով, որ բուժհիմնարկների՝ այդ համակարգին միանալու համար հատուկ վճարներ կան և դրանց փոխհատուցման համար նախարարությանը պետք է պետբյուջեից վճարվի 200 միլիոն դրամից ավելի գումար:

Այս մասին նախագիծ է ներառված վաղը կայանալիք կառավարության հերթական նիստի օրակարգում, ուր նշված է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը 2018թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից այս տարի պետք է հատկացվի 203 միլիոն 116 հազար դրամ: Ընդ որում առաջին եռամսյակում 81 միլիոն 246 հազար դրամ, իսկ մինչ հունիս արդեն պետք է վճարվի ամբողջ գումարը:

Նախագծում ասված է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018թ. ընթացքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման վճարները սուբսիդավորման միջոցով մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցելու հանգամանքով:

Սուբսիդավորումը նախատեսվում է կատարել հետևյալ համամասնություններով՝ Երևան քաղաքի 100 միլիոն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50%–ով, իսկ 100 միլիոնը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին` 70%–ով, սահմանամերձ և սահմանապահ հիվանդանոցներին, Երևանի և մարզային պոլիկլինիկակներին և գյուղական ամբուլատորիաներին` 100%–ով:

2018 թ. սուբսիդավորման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 487 միլիոն 479 հազար դրամ, որի առաջին 5 ամիսների համար անհրաժեշտ գումարը կազմում է 203 միլիոն 116 ահզար դրամ: Առողջապահական կազմակերպություններին նշված գումարը սուբսիդավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել 2018 թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերի վերաբաշխում:

Այսպես, նախարարությունը «Լե Լաբորատուաղ Սեղվիե» ֆրանսիական կազմակերպության հետ 2015թ. կնքել է 5 տարվա պայմանագիր Դիաբետոն 60 ՄՌ դեղի համար: 2018 թ. նախարարությունը նշված կազմակերպությունից ստացել է նոր գնային առաջարկ` 1 դեղահատի համար 0,041 եվրո նախկին 0,06 եվրոյի փոխարեն, որի արդյունքում 2018 թ. համար ի հայտ է եկել մոտ 155 միլոն դրամի տնտեսում: Այդ պատճառով առաջարկվել է ծրագրի ընդհանուր գումարը 153 միլիոն 991 հազար դրամով նվազեցնել: Մյուս կողմից էլ, ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի եկամուտների և ծախսերի հաստատված նախահաշվի համաձայն վերջինիս 2018թ. պայմանագրային գումարները նվազեցվել են` պահպանման ծախսերի կրճատման և 2017 թ. ավարտին իրականացված օպտիմալացման ծրագրի շնորհիվ: Սրանով պայմանավորված՝ առաջարկվել է նշված ծրագրերի գումարները նվազեցնել համապատասխանաբար 32 միլիոն 164 հազար և 16 միլոին 959 հազար դրամ գումարներով:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում