Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
Политика

Վարչապետի պաշտոնը ձեռնտո՞ւ չէ Սերժ Սարգսյանին. խնդիրներ՝ չլուծված ու կարևոր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Պարո՛ն Եղիազարյան, իշխանությունն անհանգստանալու պատճառներ ունի՞՝ կապված ապրիլի 9–18–ն ընկած ժամանակահատվածի հետ, երբ, փաստացիորեն, գործող նախագահ Սերժ Սարգսյանն իշխանության չի լինելու:

– Կարծում եմ՝ արտառոց ոչ մի բան տեղի չի ունենա այդ օրերին: Պարզ պատճառով՝ մարդիկ այսօր Հայաստանում մտածում են, որ, ի վերջո, Սերժ Սարգսյանի իշխանությունն ավարտվելու է: Ս. Սարգսյանի իշխանությունն այնպես է հոգնեցրել, որ այդ սպասումը շատ մեծ է: Ու քանի որ կա նրանից ազատվելու խորը սպասումը, չեմ կարծում, որ փողոցները կլցվեն մարդկանցով:

– Սպասումն ինչո՞վ է բացատրվում, եթե հասարակության կողմից այդ ուղղությամբ քայլեր չեն արվում:

– Իհարկե, ընդդիմադիրները պետք է մտածեն, որ այդպես էլ կարող է լինել: Ես ասացի իմ կարծիքը՝ այսպես թե այնպես, ցանկացած զարգացումների պարագայում մենք արդեն իսկ հրաժեշտ ենք տվել Ս. Սարգսյանի իշխանությանը: Ըստ իս՝ ինքն էլ է գիտակցում, որ համընդհանուր դժգոհությունների ու անեծքի պայմաններում չի կարող մնալ իշխանության: Կամ էլ պետք է 100%–ով փոխվի, որ մնա, ինչը բացառված է: Իշխանությունն արդեն իսկ նրան հրաժեշտ է տվել: Եթե գիտակցի, ոչ թե կերկարաձգի, այլ ուղղակի կարագացնի պրոցեսը: Օրինակ՝ 5 ամիս էլ ձգձգեց, ոչ մի օգուտ չի տալու այդ 5 ամիսը: Չլուծված խնդիրներ կան, և նա չի ցանկանա լուծում տալ այդ խնդիրներին: Պատճառներից մեկն էլ սա է, որ նա հրաժեշտ կտա մեզ:

– Մասնավորապես՝ ի՞նչ խնդիրներ:

– Սերժ Սարգսյանը չի լուծել շատ կարևոր երեք խնդիր: Առաջին հերթին ոչ թե չլուծված, այլ, ըստ իրենց հայտարարության, լուծված է հետևյալը. հիշո՞ւմ եք, Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց երեք շրջանների հանձնման մասին: Կարծում եք ստուգողական աշխատա՞նք էր գրել, սխալնե՞ր էր կատարել: Նման բան գոյություն չունի: Նա բարձրաձայնել էր Ս. Սարգսյանի ասածը: Եթե մինչ այդ մեզ նախապատրաստած չլինեին, ոչինչ չէր լինի այս առումով: Բայց ժողովրդին արդեն նախապատրաստել են, որ հանձնելու են: Երկու բանի համար նախապես ասացին՝ առաջինը, որ տեսնեն, թե ժողովուրդն ինչպես է այդ նորությունն ընկալում, երկրորդը՝ որ մեր ենթագիտակցության մեջ մտցնեն հանձնելու թեզը, որ հետո մենք վատ չզգանք: Այնպես որ, այդ չլուծված հարցը դամոկլյան սրի նման կախված է Հայաստանի գլխին: Նա չէր ցանկանա, որ այս երկար ու ձիգ, այսպես ասած, կերուխումից հետո իր քաղաքական կարիերան ավարտվեր ևս երեք շրջանների հանձնումով: Դրա համար, ըստ իր կարծիքի, ժամանակավորապես կհեռանա քաղաքական արենայից: Բազում խոստումներ է տվել, որոնք չի կատարել և գուցե իր կարիերան արհեստականորեն ձգի, ինչի համար նախապատրաստեց Սահմանադրությունը: Այս պարագայում ստիպված կլինի կատարել խոստումները, որոնք տվել է համայն հայությանը, իսկ այդ խոստումները մեկը մյուսից լուրջ են, միտված են ապագային: Տեսնելով, որ այդ խոստումները 10–11 տարվա մեջ չի իրականացվում, որոշեց այս անգամ խոսել 2040 թվականի մասին, ըստ որի՝ պետք է 4 միլիոն դառնանք: Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես»»: Այնպես որ, առիթները շատ են: Կա նա մեկ այլ բան. նրա նախընտրական ծրագրերում միշտ խոսվել է կյանքի բարելավման, թոշակների ավելացման և այլնի մասին: Այսօր այդ ամենը ծածկում են համընդհանուր միջազգային խորը ճգնաժամով:

Այսպիսով՝ չկա այն հարթակը, որի վրա նա կարող է կանգնել և հանգիստ իր գրած Սահմանադրությամբ շարունակել իր քաղաքական կարիերան:

– Այնուամենայնիվ, ապրիլին ընդառաջ քիչ չեն այն համոզմունքները, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը: «Փաստ»–ը գրել էր նաև պաշտպանության նախարար նշանակվելու հավանականության մասին: Այսինքն՝ նշվածները ևս տեղավորվո՞ւմ են ձեր մատնանշած՝ «քաղաքական կարիերան արհեստականորեն ձգելու» տրամաբանության մեջ:

– Ս. Սարգսյանն այժմ շատ հանգիստ իրեն կարող է նշանակել վարչապետ, բայց իմ կարծիքով այդ քայլն իրեն ձեռնտու չէ: Վերևում ասացի պատճառը՝ խնդիրներ կան, որոնց պետք է լուծումներ տա: Օրինակ՝ հողերը հանձնելուց իրեն չի փրկի նույնիսկ այն հանգամանքը, երբ անգամ Արցախում հանրաքվե անցկացվի և համաձայնվեն հողերը տալ: Համեմատենք երեք նախագահներին: Առաջին նախագահի ժամանակ ազատագրվել են տարածքներ, երկրորդի ժամանակ հանձնում չի եղել: Ինքը երրորդն է, որը հանձնում է հողեր: Ըստ իս՝ սրան չի գնա: Իսկ ի՞նչ կանի: Առաջինը՝ նշանակվել պաշտպանության նախարար, ձեռքը դնել զորքի վրա, քանզի նախապես իր Սահմանադրության մեջ կետ է մտցրել, ըստ որի, եթե պատերազմական իրավիճակ չէ, ՊՆ նախարարը ոչ ոքի չի ենթարկվի: Այսինքն՝ արդեն նախապես իր պաշտոնը տեսել է: Եթե պատերազմական իրավիճակը սրվի՝ այդ պատասխանատվությունն իր վրա չի վերցնի:

Ազգային ժողովն իրենն է: Հանրապետությունում նշանակված բոլոր կադրերին մեկ առ մեկ ինքն է նշանակել: Այս պարագայում կգնա ՀՀԿ–ի սև շենք և իրեն կկարգի Բրեժնև: Կդառնա Բրեժնև ու սև շենքից ԱԺ–ով ու իր կադրերով աքցանների մեջ կպահի վարչապետին: Այստեղ Սահմանադրությունն արդեն չի աշխատի: Այդ սև շենքում նոր Սահմանադրություն «կգրի», գլխավոր քարտուղարը կլինի ու ոչ մի բանի համար պատասխան չտալով՝ կկառավարի երկիրը: Այս դեպքում էլ ցանկացած ֆորս մաժորային իրավիճակի համար մեղավոր կլինի վարչապետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում