Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
uncategorized

«Լավ երեկո» էր, դարձավ վատ երեկո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 8–ի առթիվ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Լավ երեկո» հաղորդաշարի՝ առանձին նկարահանված ռեպորտաժը, որում լրագրողն այցելել էր կանանց գաղութ, այս օրերի ամենից քննարկվող թեման է: Գրեթե բոլորն այն քննադատում են՝ նշելով, որ ռեպորտաժում անազատության մեջ հայտնված կանանց պարզապես ծաղրել են։

Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

– Բավական մեծ աղմուկ էր բարձրացրել հատկապես վերջին տեսանյութը, երբ գնացել էին կանանց գաղութ, նկարահանում արել: Տեսանյութում ծաղրի էին արժանացել անազատության մեջ գտնվող կանայք: Էթիկայի տեսանկյունից՝ ինչպե՞ս պետք է վարվի Հանրային հեռուստաընկերությունն այս դեպքում: Արդյոք պե՞տք է ներողություն խնդրի:

– Այո, եթե այդ տեսանյութը հատուկ միտումով չեն հրապարակել, ներկայացրել հանրությանը, որովհետև դժվար է պատկերացնել, որ կարելի էր այդպիսի տեսանյութ տարածել այսպիսի սոցիալապես աղքատ երկրում, հատկապես ազատազրկման վայրերի մասին, որտեղ աղքատությունն ավելի ակնհայտ է:

Նրանք ծաղրել են փակ համակարգում գտնվող մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն պատասխանելու և երբեք չեն կարողանա պատասխանել: Զուտ այն տեսանկյունից, որ նրանք անօգնական մարդկանց են ծաղրել, բացարձակապես անընդունելի է:

Ինձ համար իրոք դժվար է պատկերացնել: Ես կարող եմ քննադատել քաղաքական նյութերի և կողմնորոշման համար, բայց դժվար էր պատկերացնել, որ Հանրային հեռուստատեսությունը կարող է տարածել այդպիսի տեսանյութ, փորձել նսեմացնել ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց:

Կարծում եմ, ավելի վատ կարգավիճակում հիմա հայտնվել է Հանրային հեռուստաընկերությունը: Եվ միայն ներողություն խնդրելը բավարար չի լինի փրկելու իր դեմքը: Նրանք պետք է անեն հակառակ ռեպորտաժը՝ մեծարել, ներողություն խնդրել, որպեսզի այդ կանայք իմանան, որ նրանք սխալվել են, որպեսզի կարողանան ներել նրանց:

Սա անընդունելի է: Ես միայն այդ լրագրողին չեմ մեղադրում: Պարզ է, որ ղեկավարությունը համաձայն է եղել, որ այդ տեսանյութը եթեր հեռարձակվի և հեռարձակվել է:

– Լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկներ գրեթե միշտ մերժվել է, իսկ այսօր Հանրայինին թույլ է տրվել այնտեղ նման բովանդակությամբ ռեպորտաժ նկարահանել: Տարբերակում է դրվում կրկին:

– Մենք գիտենք, որ նման մոտեցում միշտ էլ կար: Ընդհանրապես կալանավայր մտնելը բարդ է: Այն, որ Հ1–ը արտոնյալ կարգավիճակ ունի, դա հայտնի էր, բայց որ պետք է այդ կարգավիճակից օգտվի և ծաղրուծանակի ենթարկի մարդկանց, դժվար էր պատկերացնել: Բայց ես չեմ կարող ասել, թե ինչու ՀՀ արդարադատության նախարարությունը թույլ չի տալիս լրագրողներին գնալ ու տեսնել մարդկանց:

– Մեծ աղմուկ առաջացնողն այս վերջին ռեպորտաժն էր, սակայն մինչ այդ էլ «Լավ երեկոյի» այսպես կոչված ռեպորտաժներում նույնպես մարդիկ այնքան էլ լավ կարգավիճակում չէին հայտնվում, լրագրողի՝ նրանց ուղղված հարցերում, միևնույն է, ծաղրի բաժին կա, ոչ՝ հումորի:

– Ես հիշում եմ, թե ինչպես Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3–ին ինչպես էին զվարճանում, երբ Սեյրան Սարոյանին էին եթեր հրավիրել: Մենք եթերից հայհոյանքներ էինք լսում, հիմա էլ, փաստորեն, անցել են անօգնական մարդկանց ծաղրելուն: անօգնական մարդիկ, ովքեր չեն կարող պատասխանել, որևէ կերպ փորձել պաշտպանել իրենց արժանապատվությունը: Ամենացածր որակի և դատապարտելի ռեպորտաժն էր, որ ես տեսել եմ իմ կյանքոմ:

– Հանրայինի լռությունը ինչի՞ մասին է խոսում: Պաշտոնական որևէ արձագանք չկա:

– Երևի մտածում են փակել այդ հաղորդումը: «Լավ երեկոն» դարձավ շատ վատ երեկո: Թող փակեն այն, երևի մտահոգված են դրանով, այդ մասին են մտածում, դրա համար էլ լռում են:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում