Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Վիգեն Հակոբյան. «Ապատիան առայժմ գերիշխում է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հիմքում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն ունենալով՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը հանրահավաքներ են իրականացնում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորության մասին հարցը երկու մասի պետք է բաժանել:

«Արդյոք, կհաջողվի՞ ձևավորել քաղաքական օրակարգ և արդյունքի տեսանկյունից որքանո՞վ է հեռանկարային: Եթե քաղաքական օրակարգ դիտարկենք Ս. Սարգսյանին հնարավոր վարչապետությունից զրկելու հարցը, ապա կարող են այն քաղաքական օրակարգ դարձնել: Եթե այդ օրակարգի շուրջ արդեն հանրահավաքներ են լինում, ուրեմն՝ թե՛ արտախորհրդարանական և թե՛ խորհրդարանական բավականին խայտաբղետ ընդդիմությունն ունի այդ քաղաքական օրակարգը: Սա բնական գործընթաց է: Ընդհանրապես, ցանկացած ընդդիմության մարտավարությունն է օգտագործել էմոցիոնալ հարց, որը կարող է հուզել ապագա ընտրազանգվածին, ռեյտինգ ավելացնել և այլն: Արտառոց բան չկա: Նույն «Ելք»–ը տարեսկզբից սկսած անընդհատ փորձում է սեփական քաղաքական օրակարգը ձևավորել: Ընդդիմության տարբեր շերտերի մոտ սեփական քաղաքական օրակարգը ձևավորելը դարձել է ամենագլխավոր խնդիրներից մեկը: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա, դատելով վերջին 3 ամսվա բավականին անպտուղ փորձերից, հասարակությունը կարծես առայժմ տրամադրված չէ որևէ զանգվածային միջոցառման մասնակցել: Հասարակության ապատիան, որը կար վերջին մի քանի տարվա ընթացքում, և ավելի սրվեց ընտրություններից հետո, շարունակում է ակտուալ մնալ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով՝ պատճառները տարբեր են. «Իրական այլընտրանք չեն տեսնում կամ իրենք իրենց վրա վստահ չեն, քանի որ հասարակության զգալի հատված ընտրություններին իշխանության հետ գործարքի մեջ է մտնում: Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, թե կա՞ գործունյա ընդդիմություն, թե չկա: Հասարակության նշված հատվածը այսքան շուտ չի ուզում իր որոշմանը հակառակ քայլեր անել: Այս տեսանկյունից լուրջ հեռանկարներ չկան, թեպետ հարցը քաղաքական տեսակետից կարող է հետաքրքրել հանրությանը: Այդուհանդերձ, մենք տեսանք, որ անգամ գնաճը, որն ավելի զգայուն թեմա է, դուրս չհանեց հասարակությանը: Ապատիան առայժմ գերիշխում է»:

Ամեն ինչ կարծես փաստում է, որ վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: Դիտարկմանն ու հարցին, թե ապրիլից հետո հասարակական ու քաղաքական դաշտում այս առումով ի՞նչ տրամադրություններ կլինեն, արդյոք ապատիան ավելի չի՞ խորանա, Վ. Հակոբյանը պատասխանեց. «Համաձայն եմ, տրամաբանությունն ու սովորական անալիզը, առհասարակ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հուշում է, որ սուպեր վարչապետական լիազորությունները Սերժ Սարգսյանն այլ թեկնածուի չէր տա: Խոսքը ոչ միայն քաղաքական հայտարարությունների մասին է, որոնք հանրապետականներն են անում, այլ այն օրենսդրական փոփոխությունների, որոնք համապատասխանեցվում են Սահմանադրությանը: Այդուհանդերձ, ի տարբերության այլ վստահ մարդկանց, չեմ կարող ասել, որ ամեն ինչ վերջնականապես լուծված է, քանի որ Հայաստանի քաղաքական համակարգը իմունիտետից բավականին թույլ է: Այսինքն՝ ցանկացած, նաև արտաքին միջամտություն կարող է ինչ–որ տրամադրություններ փոխել: Հաշվի առնելով այն լծակները, որոնք կան իշխանության մոտ, բոլոր թերությունները, որոնք կան ընդդիմադիր դաշտում, դրան գումարած նաև ապատիան, կարող եմ ասել, որ իրավիճակ փոխելու ներքին ռեսուրսներ, կարծես թե, չեն երևում»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հարցը վերջնականապես լուծված չի կարելի համարել՝ հաշվի առնելով հենց հնարավոր արտաքին գործոնները: Նա օրինակ բերեց 2013 թվականի հայտնի իրադարձությունը, երբ Հայաստանը չգնաց Եվրամիության հետ Ասոցացված հարաբերություն ունենալու ճանապարհով, և Սերժ Սարգսյանն անսպասելի հայտարարեց, որ անդամակցելու են ԵՏՄ–ին:

«Քանի որ մեր քաղաքական, և առաջին հերթին իշխանական համակարգը իմունիտետ չունի արտաքին ազդեցությունների նկատմամբ, չեմ բացառում, որ, օրինակ, ՌԴ–ում սպասվելիք նախագահական ընտրություններից հետո այլ տրամադրություններ կարող են լինել: Քանի դեռ որոշումը չի հայտարարվել, ուժի մեջ է մնում Սերժ Սարգսյանի կողմից արված 2014 թ. հայտնի հայտարարությունը, ըստ որի՝ վարչապետ, նախագահ չի լինելու: Քանի դեռ հայտարարություն չի եղել, մենք առայժմ չպետք է բացառենք որևէ չկանխատեսվող տարբերակներ»,– ասաց նա:

Ինչ վերաբերում է ապրիլից հետո հասարակության տրամադրություններին, Վիգեն Հակոբյանն ընդգծեց, երբ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները երկրում մեծ փոփոխությունների սպասելու նպատակ էին հետապնդում:

«Սկսած քաղաքական ռեֆորմներից, վերջացրած՝ կադրայիններով: Բերվում էին մարդիկ, որոնց նկատմամբ հասարակությունը նեյտրալ վերաբերմունք ուներ: Այդուհանդերձ՝ հասարակությունը փոփոխություն ասվածի տակ հասկանում է գլխավոր պաշտոնյայի փոփոխությունը: Որքանով փորձես շուրջդ մաքրել ու ցիվիլ մտքեր ունեցող մարդկանց բերել, որոնք չեն ասոցացվում բացասական կերպարների հետ, ամեն դեպքում, եթե գլխավոր պաշտոնյայի փոփոխություն չի լինում, նշված փոփոխությունները որպես այդպիսին, չեն ընկալվելու»,– ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ապրիլից հետո հասարակության վատագույն ռեակցիան կլինի արտագաղթը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում