ՖՈՏՈ. Ստեղնաշարի այս գաղտնի կոճակները կհեշտացնեն Ձեր կյանքը
«Так Просто!»-ն ներկայացնում է ստեղնաշարի կոճակների համադրություններ, որոնք ավելի են հեշտացնում համակարգչով աշխատելն ու տնտեսում ժամանակը: Ահա դրանցից մի քանիսը:
F2
Այս կոճակը թույլ է տալիս հեշտությամբ անվանափոխել ֆայլերն ու թղթապանակները: Ընդամենը մեկ հպում:
ALT + F4
Սա հնարավորություն է տալիս արագ փակել ծրագիրը կամ պատուհանը
ALT + Backspace
Հանկարծակի ջնջե՞լ եք տեքստի մի հատվածը: Հոգ չէ, այս համադրության շնորհիվ այն հնարավոր է վերականգնել:
CTRL + SHIFT + N
Սա բազմաֆունկցիոնալ համադրություն է: Եթե սա սեղմեք որևէ թղթապանակի վրա, ապա կստեղծեք նորը: Իսկ բրաուզերի պարակայում այն նոր էջ է ստեղծում:
CTRL + T
Իսկ սա ցանկացած բրաուզերում նոր էջ կստեղծի
CTRL + SHIFT + T
Հանկարծ կարևոր էջ եք փակե՞լ: Այս համադրությունը բացում է վերջին փակած էջը:
Windows + L
Շատերը կարծում են, թե Win կոճակն անօգուտ է, սակայն դա այդպես չէ: Օրինակ, սա հնարավորություն է տալիս արագ դուրս գալ սիստեմից: Սա օգտակար է նրանց համար, ովքեր հաճախ դուրս են գալիս իրենց աշխատանքի վայրից և չեն ցանկանում, որ իր համակարգչից օգտվեն:
Windows + M
Եվս մեկ օգտակար համադրություն, որը հնարավորություն կտա ազատվել սառեցված էկրանից: Սեղմելով այս կոճակները, այդպիսի հնարավորություն կլինի:
Հիմա դուք գիտեք հիանալի կոճակների համադրությունը: Ցանկալի է դրանք ձեզ մոտ պահել, որպեսզի միշտ ձեռքի տակ լինեն: Շատ օգտագործելուց հետո միանգամից կհիշեք դրանք: