Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

500 միլիոն դրամի ներդրման դեպքում մինչև 99 տարի ժամկետով վարձակալություն. 500. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան ավելի շատ գումար հատկացնեն ներդրող ընկերությունները, այնքան ավելի երկար ժամանակահատվածով կկարողանան վարձակալել բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական և ռեկրեացիոն գոտիներում գտնվող հողամասերը:

Սրա հետ կապված Բնապահպանության նախարարությունը մի նախագիծ է մշակել և շրջանառության դրել, որի նախաբանում ասված է, որ դրա ընդունմամբ կխթանվի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվող ներդրումների իրականացումը, ինչն իր հերթին նախադրյալներ կստեղծի բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանցում էկոտուրիզմի զարգացման համար: Ասվում է, թե նախագիծը մշակվել է Սերժ Սարգսյանի կողմից 2017 թ. հունիսի 8–ին տրված հանձնարարականի կատարման շրջանակում:

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ նպատակ ունենալով բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողամասերի վարձակալությամբ տրամադրելու գրավչությունը` կախված կատարվող ներդրումների ծավալից»,– կարդում ենք նախագծում:

Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունը մշակել է այս նախագիծը՝ հիմնվելով միջազգային փորձի ուսումնասիրությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է պետական բյուջեի միջոցով: Բացի այդ, բնության հատուկ պահպանվող տարածքների համար կարող են ստեղծվել ֆինանսավորման այլ աղբյուրներ, մասնավորապես` բնության հատուկ պահպանվող տարածքներ մուտքի թույլտվություններից, էկոտուրիստական ծառայություններից ստացված օգուտներ, որոնք, սակայն, կազմում են պահպանվող տարածքի բյուջեի փոքր մասը: Ավելի մեծ չափով գումարներ են մուտքագրվում հողերը վարձակալության և (կամ) կառուցապատման և կենսառեսուրսների օգտագործման իրավունքով տրամադրելիս: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ պետությունը երաշխավորի պետական սեփականություն հանդիսացող հողերի և դրանց բարելավումների տնօրինման, օգտագործման կամ շահագործման իրավունքի երկարաժամկետ փոխանցումը` ծրագիրն իրականացնող կազմակերպությանը:

Նախագծում ասված է, որ հողերի վարձակալության ուղղությամբ ներկա պայմանները, մասնավորապես` ժամկետները, ընդունելի չեն ներդրողների և բանկերի համար, որոնք չեն տրամադրում հարմար վարկային միջոցներ ներդրողներին: Ներդրողներին խրախուսելու համար անհրաժեշտ է վերանայել հողի կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրման պայմանները և ժամկետները: Հողային օրենսգրքի համաձայն՝ պետության և համայնքների սեփականության հողամասերի վարձակալության ժամկետը կարող է սահմանվել մինչև 99 տարի` համապատասխան ներդրումների կատարման պայմանով:

Ասված է նաև, որ ժամկետների և ներդրումների ծավալների համամասնությունները մանրամասն քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով բնության հատուկ պահպանվող յուրաքանչյուր տարածքի վիճակը և ներդրումների գրավչության պոտենցիալը:

Բնության հատուկ պահպանվող տարածքներում դրա կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիների տարածքների՝ կառուցապատման նպատակով հողամասերը կարող են տրամադրվել մինչև 5 տարի ժամկետով, եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են մինչև 50 միլիոն դրամ, մինչև 25 տարի՝ 50–150 միլիոն դրամ ներդրումների, մինչև 50 տարի՝ 150–300 միլիոն դրամի, մինչև 75 տարի՝ 300–500 միլիոնի և մինչև 99 տարի՝ 500 միլիոն դրամ և ավելի ներդրումների դեպքում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում