Նավեր, թանկարժեք զարդեր ու մեքենաներ․ ինչ են նվիրում միլիարդատերերն իրենց կանանց (Ֆոտոշարք)
Բոլոր տղամարդիկ էլ սիրում են իրենց կանանց գեղեցիկ ու հաճելի նվերներ մատուցել, սակայն կան այնպիսի տղամարդիկ, որ կարող են իրենց թույլ տալ կղզիներ ու ինքնաթիռներ նվիրել իրենց կանանց։
cosmo.ru-ն հայտնում է, թե ինչ են նվիրում միլիարդատերերն իրենց կանաց։
Ռոման Աբրամովիչ


Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի կինը՝ Դաշա Ժուկովան շատ է սիրում ժամանակակից արվեստը։ Նա «Գարաժ» անունով ցուցասրահի սեփականատերն է։ Հարուստ ամուսինն ոչնչից չի զրկում կնոջը և նրա ցուցահանդեսի համար թանկարժեք ցուցանմուշներ է գնում։ 2008 թվականին Բեկոնի եռյակ նկարների համար 43 ֆունտ սթերլինգ է վճարել ու ռեկորդ սահմանել ժամանակակից արվեստի ոլորտում։
Վալենտին Իվանով


«Լուկոյլ» ընկերության թոփ-մենեջերի կինը՝Ելիզավետան չի հետաքրքրվում ժամանակակից արվեստով, այդ պատճառով էլ միլիարդատերը նրան ավելի պարզ նվերներ է մատուցում։ Օրինակ՝ աշխարհահռչակ նորաձև բրենդների վերջին հավաքածուները կամ այլ թանկարժեք հագուստ ու զարդեր։
Իգոր Սեչին


«Ռոսնեֆտի» 56-ամյա տնօրեն Իգոր Սեչինը կնոջը՝ Օլգային հսկայական նավ է նվիրել, որը ֆուտբոլի դաշտի չափ է։ Այն $150−180մլն արժի, ունի վերելակ, ուղղաթիռի համար նախատեսված հարթակ, լողավազան, սպա և այլն։
Օսսամու Ֆատի Ռաբա Ալ-Շարիֆ


68-ամյա եգիպտացի օլիգարխը ոչինչ չի խնայում երիտասարդ կնոջ՝ 26-ամյա մոդել Քսենյա Դելի համար։ Մոդելի Instagram-ում կարելի է տասնյակ թանկարժեք մեքենաների լուսանկարներ գտնել, որոնք նվիրել է հարուստ ամուսինը։