Սոցապի «թեժ գծի» հեռախոսը լավագույն դեպքում ամեն 5 րոպեն մեկ զնգում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ստացված զանգերից 1255–ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 3176–ը՝ ընտանիքի անապահովության, 288–ը՝ երեխայի խնամքի, 989–ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 271–ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 146–ը՝ մայրության նպաստի, 89 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:
101 զանգ ուղղված է եղել բժշկասոցիալական փորձաքննության հարցերին, 260–ը՝ ավանդի փոխհատուցման և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալուն:
Փետրվար ամսին ստացվել է 70 բողոք, որից 3–ն ուղղված է եղել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 2–ը սոցաջակցության տարածքային բաժիններին, 65–ը սոցապահովության պետական ծառայությունների տարածքային բաժիններին: Թեժ գծով բարձրացված հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերին ընթացք է տրվել:
Այս պարզ տեղեկությունից հասկանալի է դառնում, որ հարցերի 90%–ը կարող էր չլինել, եթե պատկան կառույցները տեղերում իրենց պարտականությունները պատշաճ կատարեին, իսկ այն, որ նահանջ ամսվա 28 օրերի ընթացքում 7770 մարդ փորձել է ինչ–որ բան ճշտել, կրկին խոսում է կառույցի թերի աշխատանքի մասին:
Պարզ թվաբանությունից պարզ է դառնում, որ թեժ գիծը 24 ժամում օրական 227,5 զանգ է ստանում: Այսինքն՝ ժամում՝ 11,5:
Կարճ ասած, եթե ծառայությունն աշխատում է 24–ժամյա ռեժիմով, ապա ամեն 5 րոպեն մեկ թեժ գծի հեռախոսը զնգում է, ինչն էլ խոսում է այն մասին, որ ոլորտում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ ամեն 5 րոպեն մեկ ոլորտին ուղղված հարց է ծագում:
Եվ զավեշտալին այն է, որ նախարարությունը զանգերի քանակը նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն ամեն ամիս հպարտ հայտարարում է, թե իր ենթակայությամբ գործող կառույցների վատ աշխատանքի արդյունքում տվյալ ամիս քանի մարդ է ստիպված եղել «թեժ գծին» դիմել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում