Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

Ստեփան Դանիելյան. «ՀՀԿ–ականները մտահոգված են իրենց ճակատագրով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելու ՀՀԿ–ականների PR արշավը վերջին մի քանի օրերի ընթացքում կրկին ակտիվացել է: Այս ֆոնին հատկանշական էր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը: Ն. Փաշինյանի հարցը Ս. Սարգսյանի այն հայտարարության մասին էր, որտեղ նա չէր բացառել, որ կարող է չհավակնել վարչապետի պաշտոնին: Պատասխանելով հարցին. Վ. Բաղդասարյանը նշել էր, որ բացի ՀՀԿ–ի առաջնորդը լինելուց, Ս. Սարգսյանը շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին:

Հարցին, թե սա PR արշավի հերթական դրսևորո՞ւմ է, թե, այնուամենայնիվ, այլ նյուանսներ էլ կան, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ բացի տարածված հիմնական տեսակետից, թե այս ամենը Ս.Սարգսյանն է կազմակերպում, որ դառնա վարչապետ և ցույց տա, որ կուսակցությունն է դա պահանջում, այլ հանգամանք էլ կա. «Այստեղ կա նաև այն, որ թե՛ հանրապետականների, թե՛ դաշնակների համար Ս. Սարգսյանը միակ թեկնածուն է, քանի որ համակարգը կառուցված է իր անձի վրա: Եվ եթե հանկարծ Ս.Սարգսյանը փոխարինվի մեկ այլ անձով, օրինակ, ՀՅԴ–ն հնարավոր է դուրս մնա կոալիցիայից: Իսկ ՀՀԿ–ն կարող է արմատների բաժանվել, որովհետև կոնսոլիդացնող անձը չի լինի: Եվ իսկապես շատ շատերի համար դա կարող է ծանր հետևանքներ ունենալ: Ըստ իս՝ երբ շատ շատերն ասում են, որ Ս. Սարգսյանն այլընտրանք չունի, իրենք ճիշտ են ասում: Ճիշտ են ասում, իհարկե, իրենց համար: Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելն իրենցից շատ շատերի համար վտանգավոր կարող է լինել: Եվ այստեղ ինչ–որ առումով անկեղծություն կա: Անկեղծություն՝ իրենց շահերից ելնելով»:

Իսկ թե ինչ շահեր կարող են լինել, քաղաքագետը մասնավորեցրեց. «Հայաստանում սեփականությունը հանրության կողմից որպես արդար ու լեգիտիմ չի ընկալվում, որովհետև հիմնականում խոշոր սեփականությունների տակ բազմաթիվ հանցագործություններ կան, որոնց մասին մամուլն ամեն օր գրում է: Եթե Ս. Սարգսյանին հանում ենք, այդ ամենը կոնսոլիդացնող անձ, փաստորեն, չի լինում: Արդյունքում ՀՀԿ–ն մասերի է բաժանվում, և սկսում են բոլորը բոլորի դեմ պատերազմել, ինչը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ իրենց համար:

Եվ սրանով է պայմանավորված, որ շատերը շահագրգռված են այդ պաշտոնում տեսնել հենց Սերժ Սարգսյանին: Ես տեսականորեն եմ ասում՝ եթե նա հանկարծ չցանկանա վարչապետ լինել, չեմ բացառում, որ կարող է իրոք պահանջեն, որ նա լինի վարչապետ: Պահանջը կբխի այդ մարդկանց շահերից, պահանջը կլինի կայունության համար, բայց ոչ թե երկրի, այլ իրենց կայունության»:

Իսկ թե արդյոք վարչապետի պաշտոնի շուրջ ինտրիգ կա՞, թե, այնուամենայնիվ, մարել է, քաղաքագետը նկատեց. «Սա ինտրիգ չէ: Վարագույրների հետևում իսկապես քննարկումներ են գնում: Եվ իրոք, վերոնշյալ մարդիկ մտահոգված են: Յուրաքանչյուրն իր ճակատագրով է մտահոգված՝ ինչ–որ մի օր դատարանի առջև չկանգնելու և նման այլ հարցերով»: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնի շուրջ ամիսներ շարունակ քննարկվող Սերժ Սարգսյան–Կարեն Կարապետյան հավանական թեկնածուներին, Ստեփան Դանիելյանը նշեց. «Կ. Կարապետյանը քաղաքական գործիչ չէ, իսկ Հայաստանում վարչապետի պաշտոնը քաղաքական է: Այդ պաշտոնում միայն քաղաքական դեմք կարող է լինել: Կ.Կարապետյանը, չլինելով քաղաքական դեմք, քաղաքական պաշտոն չի կարող զբաղեցնել: Եթե ընտրությունը նրա վրա կանգնի, ապա Ս.Սարգսյանը թեկուզ ոչ «դե յուրե», այլ գոնե «դե ֆակտո» պետք է ավելի բարձր դիրքում լինի: Այս համակարգն իր օրենքներով է ապրում: Կ. Կարապետյանն այս համակարգի համար «դրսի» մարդ է, ով չի կարող կայունություն ապահովել իրենց համար»:

Հարցին, թե նման պաշտոն կա՞, երբ ամենակարևոր լիազորություններն, այնուամենայնիվ, ապագա վարչապետինն են, քաղաքագետը պատասխանեց. «Օրինակ՝ Սովետական Միության ժամանակ կուսակցության նախագահի պաշտոնն ավելի բարձր էր համարվում: Հայաստանում տեսականորեն սա հնարավոր է»:

Ընդդիմադիր որոշ արտախորհրդարանական ուժեր, ինչպես նաև խորհրդարանական «Ելք» խմբակցությունը նախատեսում են հավաքներ իրականացնել, հիմքում նաև Ս. Սարգսյանի վարչապետության հարցն է: Դիտարկմանը, թե նրանց կհաջողվի՞ քաղաքական օրակարգ ձևավորել, Ս. Դանիելյանը նշեց. «Չեմ կարող ասել՝ կհաջողվի, թե՝ ոչ: Ուղղակի վերջին մոտ 25–30 տարում ընդդիմությանը որևէ հարցում որևէ բան չի հաջողվել: Եթե հաջողվի՝ կլինի առաջինը»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում